Էդուարդ Շարմազանովն ու Նիկոլ Փաշինյանը՝ նույն քարոզչակոդում
Թեև նոր Սահմանադրության ամբողջական տեքստը չի ներկայացվել, ու հանրաքվեի օր չի նշանակվել, սակայն քարոզչությունը և հակաքարոզչությունը մեկնարկել են, քանզի բոլորի համար էլ ամեն ինչ պարզ է։
Սերժ Սարգսյանն ուզում է սահմանադրական «հեղաշրջում» կազմակերպել։ Նրանք, ովքեր կողմ են այդ ծրագրին, կա՛մ բացահայտորեն քարոզում են նոր Սահմանադրության օգտին, կա՛մ «ընդդիմադիր» դիրքերից կոչ են անում չմտնել այդ գործընթացի մեջ։
«Սահմանադրական» հեղաշրջմանը դեմ արտահայտվողների մոտեցումը հստակ է՝ չմտնել բովանդակային քննարկման դաշտ, հանրաքվեի օրը գնալ ընտրատեղամաս ու «ոչ» քվեարկել՝ պատրաստ լինելով հրապարակային պայքարի։ Այսինքն, Սերժի ծրագրերի դեմ արտահայտվողները փորձելու են սահմանադրական հանրաքվեն վերածել իշխանափոխության գործընթացի։
Պարզ է, որ «ոչ»–ի արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է հասարակական ու քաղաքական լայն համախմբում։
Ինչ մնում է սերժամետ քարոզիչներին, ապա նրանք, ինչպես նշեցինք, երկու ճակատով են հանդես գալիս։ ՀՀԿ–ականները, մի քանի սահմանադրագետ («Ֆուտբոլային» դիվանագիտությունը գովերգող թուրքագետների պես) ու նաև ՀՅԴ վերնախավի առանձին անդամներ կողմ են հանդես գալիս, իսկ «թունդ ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանը և նրա նմանները կոչ են անում ընդհանրապես չմտնել գործընթացի մեջ՝ սահմանադրական փոփոխությունների հարցը համարելով կեղծ օրակարգ։
Եթե գնահատելու լինենք քաղաքական դաշտի նիկոլատիպ շրջանակների ու «Հայկական ժամանակ» թերթի քարոզի էությունը, ապա ստացվում է, որ կոչ է արվում բոյկոտել սահմանադրական հանրաքվեն, ինչը միայն քաղաքականությունից շատ հեռու մարդկանց համար կարող է գնահատվել որպես «թունդ ընդդիմադիր» կեցվածք։ Իրականում բոյկոտը ձեռնտու է իշխանություններին, քանզի այդպիսով նրանք հնարավորություն կստանան առանց լարվելու՝ նվազագույն թիվ ապահովել, ու խնդիրը լուծել։
Եթե ՀՀ քաղաքացիները գնան ակտիվ գործողությունների՝ «ոչ» քվեարկելով, ապա հանրաքվեն կարող է վերածվել արտահերթ նախագահական ընտրությունների՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ «Ոչ»–ն այդ դեպքում կդառնա հանրության միասնական թեկնածուն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի։ Բաղրամյան 26–ում սա շատ լավ հասկանում են ու դրա համար էլ տարածում են, թե, իբր, ՀՀԿ ղեկավարը նոր Սահմանադրության պայմաններում բարձր պաշտոն չի զբաղեցնելու, և նաև տարբեր ձևերով քարոզում են բոյկոտի գաղափարը։
Ուշագրավն այն է, որ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ քարոզչակոդի առումով նիկոլական գծի մեջ է հայտնվել։ Նա էլ է անուղղակիորեն կոչ անում բոյկոտել սահմանադրական հանրաքվեն՝ փորձելով համոզել, թե, իբր, դա իրենց համար երկրորդական հարց է։
Շարմազանովը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխություն անցկացնելը գերնպատակ չէ, և որ մեր երկրում բազմաթիվ հարցեր կան (սոցիալ–տնտեսական, անվտանգության և այլն), որոնք ավելի կարևոր են, քան Սահմանադրությունը փոխելը։
Շարմազանովը նաև նշել է, որ եթե Սահմանադրությունը չփոխվի, ապա իրենք խնդիր չեն տեսնում։
Այդպիսով ՀՀԿ մամլո խոսնակն ուզում է իջեցնել նոր Սահմանադրության կարևորության մակարդակը քաղաքական օրակարգում։ Մինչդեռ, Սերժ Սարգսյանի համար դա կենաց–մահու հարց է։
Կարող ենք արձանագրել, որ Շարմազանովն անում է նույն բանն, ինչ Նիկոլը, պարզապես այլ ձևակերպման ու այլ շեշտադրման միջոցով։
Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք։ Տարիներ առաջ Շարմազանովն ու Նիկոլը հակադիր ճամբարներում էին։ Առաջինը մեղադրել էր Նիկոլին մարտի 1–ին դրսևորած պահվածքի համար, իսկ վերջինս էլ Շարմազանովին շատ անհարմար անուն և ազգանուն էր կպցրել։ Հիմա նրանք, ուս ուսի տված, նույն գործն են անում՝ սպասարկելով ՀՀԿ ղեկավարի շահերը։ Իսկ դուք ասում եք, թե չի կարող պատահել։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Նիկոլ Փաշինյանն իր «ընդդիմադիր» գործունեության համար «ատմազկա» է հորինել։ Ասում է՝ մինչև ինստիտուցիոնալ ընդդիմություն չլինի, իմաստ չունի պայքարել իշխանության դեմ։ Իսկ հարցին՝ բա ե՞րբ կլինի այդ ինստիտուցիոնալը, պատասխանում է՝ երբ որ լինի։
Փաստորեն, Նիկոլ Փաշինայնն ընտրել է «Հազարամյակն՝ առանց ռեժիմի» կարգախոսը, որը նրան ցմահ գեղամյանություն անելու հնարավորություն կտա։ Համենայնդեպս, նա այդքան վատ կարծիքի է ՀՀ քաղաքացիների մտավոր կարողությունների մասին ու համոզված է, որ իր ճղճղան ձայնը օրվա հացի մշտական աղբյուր կարող է լինել։