Սենատոր Բոքսերը Մեթյու Բրայզայի նշանակման վրա վետո է դրել
Ինչպես տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը, ամերիկացի սենատոր Բարբարա Բոքսերը երեքշաբթի երեկոյան հայտարարել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակումը արգելափակելու մասին:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն' դեմոկրատ սենատորի հայտարարությունը հաջորդել է Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Բրազայի թեկնածությանը հավանություն տալուն:
Բոքսերի կողմից արգելափակումը նշանակում է, որ Սենատը լիագումար նիստում չի կարող քննարկել և քվեարկել Բրայզային Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան նշանակելու հարցը:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, երախտագիտություն հայտնելով ինչպես Բարբարա Բոքսերին, այնպես էլ Սենատի հանձնաժողովում Բրայզայի հարցով քննարկումների ժամանակ սուր հարցադրումներով աչքի ընկած հայամետ մյուս սենատորին' Ռոբերտ Մենենդեսին, հայտարարել է.
-Սենատոր Բոքսերի շնորհիվ Միացյալ Նահանգների դիվանագիտությունն այսօր խուսափեց ձախողումից։