Իշխանությունների մոտ «ստեղծագորական» ճգնաժամ է։ Ես կասեի՝ ժանրի ճգնաժամ։ Նոր բան չեն կարողանում մտածել։
Միօրինակությունն աչք է ծակում։ Ամեն ինչ շատ կանխատեսելի է և քմծիծաղ առաջացնող։
Սերժ Սարգսյանը նախաձեռնել է «սահմանադրական» հեղաշրջում։ Հիմա նախապատրաստական փուլն է։ Ու կրկին գործի են անցել «սոցիոլոգները»։
Կոոպերատիվ «Գելափը» երեկ տվյալներ հրապարակեց, ըստ որոնց՝ մայիս ամսին հայաստանցիների մոտ կեսի սիրտը սահմանադրական բարեփոխում է ուզել։ Եթե այդ տվյալները ճիշտ են, ապա կարելի է վստահաբար պնդել, որ հարցումն անցկացվել է ՀՀԿ ղեկավարի շրջապատի մարդկանց ներգրավմամբ։
Իրականում, սակայն, գործ ունենք սոցիոլոգիայի բռնաբարման կամ ահարոնադիբեկյանության հետ։ «Գելափը» արդեն մի քանի տարի է՝ կտրում է Ադիբեկյանի «լափը»։ Հիմա «սեզոնը» բացվել է, ու կրկին մենք տեսնում ենք, թե ինչպիսի կեղծիքների են պատրաստվում իշխանությունները։
Կեղծիքները սկսվում են «սոցիոլոգիայից»։
«Գելափ»–ները «հանրային պահանջ» են ձևավորում ընտրակեղծիքների համար։ Հետո գալիս է լիսկաների աշխատանքի փուլը։
Ահա այսպես են ուզում «մարդակենտրոն Սահմանադրություն» ստեղծել։
Գևորգ Գևորգյան
Հ.Գ.։«7or.am»–ը հարցում է անցկացնում, որին մասնակցում են մեր ընթերցողները։ Այս պահի դրությամբ՝ քվեարկողների թիվը 2 317 է։ Հարցումը շարունակվում է։
Հարցը հետևյալն է՝ «ՀՀ–ում կա՞ արդյոք սահմանադրական փոփոխությունների հասարակական–քաղաքական պահանջ»։88 տոկոսը կարծում է, որ դրա պահանջը չկա։ Եվ միայն 8 տոկոսն է գտնում, որ սահմանադրական փոփոխությունների հասարակական–քաղաքական պահանջ կա։ Մնացածները դժվարացել են պատասխանել։
Մենք հեռու ենք այն կարծիքից, որ սա դասական սոցիոլոգիական հարցում է, բայց, ամեն դեպքում, այդ տոկոսներն ուշագրավ են։
Ի դեպ, մեր հարցման արդյունքների տոկոսային համամասնությունը համընկնում է «APR GROUP»–ի անցկացրած պրոֆեսիոնալ հարցման արդյունքների հետ, ըստ որոնց՝ Հայաստանի բնակիչների 81%-ը չի վստահում սահմանադրական փոփոխությունների գործընթացին:
«Գելափը» կտրեց Ադիբեկյանի «լափը»
Իշխանությունների մոտ «ստեղծագորական» ճգնաժամ է։ Ես կասեի՝ ժանրի ճգնաժամ։ Նոր բան չեն կարողանում մտածել։
Միօրինակությունն աչք է ծակում։ Ամեն ինչ շատ կանխատեսելի է և քմծիծաղ առաջացնող։
Սերժ Սարգսյանը նախաձեռնել է «սահմանադրական» հեղաշրջում։ Հիմա նախապատրաստական փուլն է։ Ու կրկին գործի են անցել «սոցիոլոգները»։
Կոոպերատիվ «Գելափը» երեկ տվյալներ հրապարակեց, ըստ որոնց՝ մայիս ամսին հայաստանցիների մոտ կեսի սիրտը սահմանադրական բարեփոխում է ուզել։ Եթե այդ տվյալները ճիշտ են, ապա կարելի է վստահաբար պնդել, որ հարցումն անցկացվել է ՀՀԿ ղեկավարի շրջապատի մարդկանց ներգրավմամբ։
Իրականում, սակայն, գործ ունենք սոցիոլոգիայի բռնաբարման կամ ահարոնադիբեկյանության հետ։ «Գելափը» արդեն մի քանի տարի է՝ կտրում է Ադիբեկյանի «լափը»։ Հիմա «սեզոնը» բացվել է, ու կրկին մենք տեսնում ենք, թե ինչպիսի կեղծիքների են պատրաստվում իշխանությունները։
Կեղծիքները սկսվում են «սոցիոլոգիայից»։
«Գելափ»–ները «հանրային պահանջ» են ձևավորում ընտրակեղծիքների համար։ Հետո գալիս է լիսկաների աշխատանքի փուլը։
Ահա այսպես են ուզում «մարդակենտրոն Սահմանադրություն» ստեղծել։
Գևորգ Գևորգյան
Հ.Գ.։ «7or.am»–ը հարցում է անցկացնում, որին մասնակցում են մեր ընթերցողները։ Այս պահի դրությամբ՝ քվեարկողների թիվը 2 317 է։ Հարցումը շարունակվում է։
Հարցը հետևյալն է՝ «ՀՀ–ում կա՞ արդյոք սահմանադրական փոփոխությունների հասարակական–քաղաքական պահանջ»։ 88 տոկոսը կարծում է, որ դրա պահանջը չկա։ Եվ միայն 8 տոկոսն է գտնում, որ սահմանադրական փոփոխությունների հասարակական–քաղաքական պահանջ կա։ Մնացածները դժվարացել են պատասխանել։