Քաղաքական

25.07.2015 10:56


Ռիո դե Ժանեյրո նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ռիո դե Ժանեյրո նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Լուիս Ֆերնանդո Պեզաուն հուլիսի 24-ին վավերացրել է օրենք, որը հաստատում է ապրիլի 24-ը որպես «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և ճանաչման օր»։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը՝ արգենտինական «Prensa Armenia» կայքի հղումով, սույն օրենքով նահանգը փաստացի ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

Պարանայից, Սեարայից, Սան Պաուլոյից հետո Ռիո դե Ժանեյրոն Բրազիլիայում 4-րդ նահանգն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Մանրամասները` «Արմենպրես»-ում:

Այս խորագրի վերջին նյութերը