Հ.Աբրահամյանն առաջարկել է կովկասյան տարածաշրջանի երկրների համայնքների կոնֆերանս Հայաստանում անցկացնել
Սեպտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի (ԵՏԱ) պատվիրակությանը' ասամբլեայի նախագահ, Իլ դե Ֆրանս ռեգիոնի փոխնախագահ Միշել Սաբբանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի գլխավոր քարտուղար Կլաուս Կլիպը և ԵԽ ԽՎ անդամ, Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ ֆրանսիական բարեկամական խմբի փոխնախագահ Ռենե Ռոուքեն:
Ողջունելով հյուրերին'Ազգային ժողովի նախագահը գոհունակությամբ փաստել է Հայաստանի ու Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և պատրաստակամություն է հայտնել նպաստել դրանց ամրապնդմանը բոլոր բնագավառներում:
Եվրոպական տարածաշրջանների ասամբլեային անդամակցում են եվրոպական 33 երկրների 270 շրջաններ /կամ մարզեր/ և 16 միջռեգիոնալ կազմակերպություններ: Ասամբլեայի նախագահ Միշել Սաբբանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար' նշել է, որ շրջանների միջև փորձի, կարծիքների փոխանակումը նպաստում են ժողովուրդների փոխըմբռմանը և մերձեցմանը: Նա հույս է հայտնել, որ արդեն այս տարվա նոյեմբերին' Ստամբուլում կայանալիք վեհաժողովի ժամանակ Հայաստանի համայնքները ևս կանդամակցեն իրենց կազմակերպությանը: Միշել Սաբբանի խոսքերով' իրեն հայտնի է, որ Ազգային ժողովի նախագահը լավատեղյակ է մարզերի ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին ու գործունեությանը, քանի որ երկար տարիներ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում համակարգել է նրանց աշխատանքը:
Հովիկ Աբրահամյանը կարևոր է համարել տեղական ինքնակառավարման մարմինների ու տարածաշրջանների համագործակցության գաղափարը և բարձր է գնահատել Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի գործունեությունն ու Հայաստանի համայնքների անդամակցությունն այդ կազմակերպությանը, ինչը կնպաստի ՏԻՄ-երի կառույցի ամրապնդմանը, միջհամայնքային եւ միջշրջանային համագործակցությանն ու առկա խնդիրների համատեղ լուծմանը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարևոր է համարել ՏԻՄ-երին լայն լիազորություններով օժտելը և համայնքների ուժեղացումը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահն առաջարկել է ԵՏԱ-ի շրջանակներում Հայաստանում անցկացնել կովկասյան տարածաշրջանի երկրների համայնքների կոնֆերանս: