Լրահոս

22.09.2010 16:45


«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր»  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. սեպտեմբերի 24-ին ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 25-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը'

  • Նորք-Մարաշ և Ավան վարչական շրջաններ,
  • Նոր-Նորք վարչական շրջանի 1, 2, 3, 6, 7, 9-րդ զանգվածներ, իսկ 4, 5, 8 զանգվածներում ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումով,
  • Էրեբունի վարչական շրջանի Սարի-թաղի փողոցներ, Վարդաշենի հանրակացարաններ, Մուշավան թաղամաս,
  • Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրո, Բաբայան, Ուլնեցի, Տիգրանյան, Վարշավյան, Դ.Անհաղթ, Ներսիսյան, Ահարոնյան, Պ.Սևակ, Հասրաթյան, Ռուբինյանց, Ռայնիս, Գոգոլ, Նորաշխարհյան, Ռադիշչև, Շևրոյան, Գերցեն, Լեպսիուսի փողոցներ, Ազատություն պողոտան իր նրբանցքներով և հարակից տարածքներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր»  ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը