«Շող» գործարանը հավելյալ եկամուտներ է ստանում Չարբախ թաղամասի բնակիչների առողջության հաշվին
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ստացել Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական տարածքի Չարբախ թաղամասի 167 բնակիչներից, ովքեր բողոքում են «Շող» յուղի եւ ձեթի գործարանից արտանետվող հոտերից: Վերոնշյալ խնդրի կապակցությամբ պատգամավորը հարցումով դիմել է Բնապահպանության նախարարին, որն էլ ստորեւ ներկայացվում է.
«Երևանի Շենգավիթ վարչական տարածքի Չարբախ թաղամասում գործում է «Շող» յուղի եւ ձեթի գործարանը, որից արտանետվող «թունավոր» հոտերը, ինչպես որակել են 167 ստորագրությամբ ինձ նամակով դիմած Չարբախի բնակիչները, դժոխքի են վերածել այդ մարդկանց առօրյան:
Խնդրում եմ «Բնապահպանական վերահսկողության մասին» 2005 թվականի ՀՀ օրենքի համաձայն'
հանձնարարարել համապատասխան տեսչությանը ստուգումներ կատարելու բնապահպանական նորմերի խախտման մասին ահազանգի հիման վրա եւ համապատասխան պատժամիջոցներ կիրառել,
անհրաժեշտության դեպքում կասեցնել կամ դադարեցնել բնապահպանական օրենսդրությունը խախտող գործունեությունը' ապահովելով թաղամասի բնակչության էկոլոգիական անվտանգությունը:
«Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն' 10-օրյա ժամկետում տեղեկացնել վերը նշվածի առնչությամբ ձեռնարկված միջոցառումների մասին»: