Ս. Սաֆարյան. «Իշխանությունները Արցախի խնդրի հետ կապված որևէ մշակված ռազմավարություն չունեն»
Այսօր Գյումրիում հարավիրված մամլո ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը քննադատել է Արցախի ուղությամբ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը:
Պատգամավորը նշել է, որ ՀՀ իշխանությունները Արցախի խնդրի հետ կապված որևէ մշակված ռազմավարություն չունեն, և ավելացվել է, որ եթե մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը, ապա անտրամաբանական է ուրիշներից պահանջել նույն բանը.
«Արցախի հարցի հետ կապված՝ մեզ ասում են, որ եկեք ամեն ինչ թողնենք միջազգային հանրությանը և Մինսկի խմբի վրա: Այ, երբ իրենք մեզ կասեն՝ ճանաչեք, այդ ժամանակ էլ կճանաչենք: Մենք պատասխանում ենք՝ եթե մենք Արցախի կարգավիճակի ճանաչումը թողնելու ենք այլ՝ երրորդ երկրների հայեցողությանը, ապա ոչ միայն այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունները, այլև վաղվա ուժերի հարաբերակցությունն ու իրողությունները հաստատ թույլ չեն տալիս հույս ունենալ, որ այս աշխարհում որևէ մեկը ինքնակամ ճանաչելու է Արցախի անկախությունը կամ մեզ հասկացնելու է, որ այդ ճանաչման պահը եկել է»,-ասել է Ստեփան Սաֆարյանը: