Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ Լիկայի որդի և քաղհալածյալ (թեկուզև՝ չակերտներում) բառերի օգտագործումը նույն նախադասության մեջ, բայց սա ծուռ հայելիների թագավորության վերածված Հայաստանն է, ու զարմանալու կարիք չկա։
Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է Տիգրան Խաչատրյանը՝ Սյունիքի մարզպետ Լիսկայի որդին:
Հայաստանյան իրողությունները և ներիշխանական հարաբերությունները հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ Լիսկայի որդին դարձել է քաղաքական պայմանավորվածությունների խախտման և քաղաքական իրավիճակի փոփոխության «զոհ»։
Հարցն այն չէ, որ նա չպետք է ձերբակալվի, ու չպետք է պատասխան տա իր արարքների համար։ Անշո՛ւշտ, քրեական օրենսգիրքը վաղուց լացում է Լիսկայի, նրա որդու և մյուս մերձավորների համար։
Հարցը տվյալ դեպքում այն է, որ եթե նախկինում Լիսկային ու նրա շրջապատին ներվում էր ամեն ինչ, ապա հիմա ուզում են շոու բեմադրել ու այդ շոուի «զոհ» դարձնել Լիսկայի որդուն։
Փետրվարյան հայտնի իրադարձություններից առաջ Սերժ Սարգսյանը ձևականությունների հետևից չէր ուզում ընկնել, քանզի վախենում էր։
Լիսկային ու նրա որդուն ներվեց մարզպետի տան բակում տեղի ունեցած սպանությունը։ Սպանությունից ամիսներ անց Լիսկան վերանշանակվեց իր պաշտոնում, իսկ Տիգրան Խաչատրյանը մնաց ազատության մեջ։ Դրանով ՀՀԿ ղեկավարը ցույց տվեց, որ իր միակ հենարանը կրիմինալն է, և որ ինքը «սահմանադրական» հեղաշրջումն իրականացնելու ժամանակ հենվելու է բացառապես լիսկաների վրա։
Փետրվարի 18–ից հետո քաղաքական իրավիճակ է փոխվել։ Այս պահին Սարգսյանը դիմադրություն չի զգում, հետևաբար Լիսկան պետք է դառնա «արդարադատության» զոհ։ Սպանությունը «ջրեցին», գնաց ու մեղավոր հանեցին սպանվածին։ Իսկ հիմա «կակոյ նիբուծ» ծեծի համար մարզպետի որդուն ձերբակալել են։ Բա «քաղհալածյալ» չէ՞ Տիգրան Խաչատրյանը։
Լիսկային տրվել է Սյունիքն ասպատակելու «արտոնագիր»՝ պայմանով, որ նա Սերժ Սարգսյանի օգտին մեծ տոկոսներ «խփի» ընտրությունների ժամանակ։ Լիսկան իր մասով չի թերացել ու հիմա կարող է նեղանալ Բաղրամյան 26–ից, քանզի վերջինս չի պահում պայմանավորվածությունները, և մարդու աչք հանելու համար թույլ է տալիս քննչական կոմիտեին ձերբակալել իր որդուն։
Լիսկան չի հասկացել, որ փետրվարից հետո Սերժը կարող է իրեն թույլ տալ «քցողական» մոտեցում, քանզի ընտրակեղծիքներն արդեն այլ ձևերով կարող է անել։ Դա, իհարկե, չի նշանակում, որ համակարգը բարեփոխվել է։ Դա նշանակում է, որ համակարգը ցինիկացել է, ու դարձել լպրծուն։
Այնպես որ, Լիսկայի հետ, թե առանց Լիսկայի, Սերժ Սարգսյանին չպետք է թույլ տալ ընտրակեղծիքներ իրականացնել։
Սահմանադրական հանրաքվեն հարկավոր է վերածել Սարգսյանին անվստահություն հայտնելու միջոցառման։ Հանրային կոնսոլիդացիայի համար բոլոր նախադրյալները կան։ Մնում է ճիշտ կազմակերպումը։
Լիսկայի որդին՝ «քաղհալածյա՞լ»

Սամվել Խաչագողյան