Ֆրանսիայի ԱԳՆ–ն հաստատել է «Ալ-Քաիդա»–ի կողմից ֆրասիացների առևանգման լուրը
Ինչպես հաղորդում է «РИА Новости» գործակալությունը, Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաստատել է այն տեղեկությունը, որ «Ալ-Քաիդա»-ն իր վրա է վերցրել հինգ ֆրասիացիների առևանգման պատասխանատվությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ի գիշերը Նիգերիայում առևանգվել էին ֆրանսիական «Areva» միջուկային ընկերության և նրա ենթակապալառու «Vinci» ձեռնարկության աշխատակիցները։
Երեքշաբթի երեկոյան արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը ցուցադրել էր տեսանյութ, որտեղ «Ալ-Քաիդա»-ն իր վրա էր վերցրել առևանգման պատասխանատվությունը։
-Մենք կարող ենք հաստատել այդ հայտարարության հավաստիությունը։ Մենք ոչ մի ապացույց չունենք, որ մեր քաղաքացիները կենդանի են, բայց պատճառներ ունենք մտածելու, որ այդպես է,-Փարիզում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի ԱԳՆ մամլո խոսնակ Ռոմեն Նադալը։