Ահաբեկչական խմբավորումները, որպես կանոն, ընդունում են իրենց արածի պատասխանատվությունն ու բաց հայտարարում, թե ահաբեկչությունն ինչ նպատակով է արվել, և որն է իրենց պահանջը։
Սահմանադրության նոր նախագիծն ահաբեկչական ակտ է Հայաստանի նկատմամբ, սակայն դրա իրականացնողը՝ Սերժ Սարգսյանը, խուսափում է պատասխանատվությունից։
Հրապարակավ Սարգսյանը դեմ է արտահայտվում պետական կառավարման մոդելի փոփոխությանը, բայց, արի ու տես, որ Գագիկ Հարությունյանի գլխավորած խմբակը, հակառակ «վոժդի» ցանկության, պետական կառավարման մոդելի փոփոխություն նախատեսող նախագիծ է ներկայացրել։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...
Թե քանի ոչխար կհավատա, որ ՍԴ–ի Գագիկն այդ տեքստը հանրությանն է ներկայացրել առանց Սերժ Սարգսյանի «դաբրոյի», արդեն երկրորդական հարց է։
Բոլորն էլ գիտեն, որ «սահմանադրական» հեղաշրջման բոլոր կետերը համաձայնեցված են «Վերջի բոլշևիկի» հետ, քանզի այդ փաստաթղթով փորձ է արվում ցմահ դարձնել Սերժ Սարգսյանի՝ իշխանությունն իր ձեռքում պահելու հնարավորությունը։
Ի դեպ, տեղին է նշելը, որ մինչև հիմա Սերժ Սարգսյանն ու իր քարոզիչները չեն պատասխանել մի քանի «ինչու»–ների՝
1.Ինչո՞ւ մի քանի տարի առաջ Սերժի ու իր թիմակիցների (Հրայր Թովմասյան, Դավիթ Հարությունյան և այլն) կիսանախագահական կառավարման մոդելը համարվում էր իդեալական, իսկ խորհրդարանականը՝ ֆաշիզմ ծնող, իսկ հիմա ամեն ինչ գլխիվայր է շուռ եկել, և իշխանությունները պարզապես «գժվում» են իրենց ներկայացրած նեոբոլշևիկյան մոդելի համար, որը ձևով խորհրդարանական է, իսկ բովանդակությամբ՝ կլեպտոկրատիկ։
2.Ինչո՞ւ իր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտին Սարգսյանը նկատեց, որ ամեն ինչի մեղավորը Սահմանադրությունն է, և պետք է այն փոխել։
3. Ինչո՞ւ մինչև 2012թ. խորհրդարանական ընտրությունները Սարգսյանը կտրուկ մերժում էր կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու տեսական հնարավորությունն անգամ, իսկ հիմա, թաքնվելով Գագիկ Հարությունյանի ու նրան կից «սահմանադրագետների» թիկունքում, կողմ է արտահայտվում այդ մոդելին։
4. Ինչո՞ւ Սարգսյանը բաց տեքստով չի հայտարարում, որ նոր Սահմանադրության ընդունումը համարում է սկզբունքային ու կարևոր քայլ, և դնում է իր վստահության հարցը, այսինքն՝ եթե ՀՀ քաղաքացիները «ոչ» ասեն նախագծին, ապա ինքը հրաժարական կտա։ Նման նախադեպեր, ի դեպ, կան։ Երբ երկրի ղեկավարները Սահմանադրության նոր տեքստ են առաջարկում, ու դա չի ընդունվում, ապա դա համարվում է որպես անվստահություն տեքստը ներկայացնողին, ինչին էլ հետևում է հրաժարականը։
Եթե Սարգսյանը համոզված է, որ վարկանիշ ունի, և չի կաղում լեգիտիմությունից, ապա թող «մեյդան» դուրս գա։ Չի գալիս, քանզի գիտի, որ գրեթե զրոյական վարկանիշ ունի և նույնքան էլ լեգիտիմություն։ Դրա համար ուզում է չերևալ հանրության աչքերին՝ խաբելով, որ որևէ պետական պաշտոն չի զբաղեցնի նոր Սահմանադրության պայմաններում։
Էլի «ինչու»–ներ կան, բայց սրանց պատասխաններն առաջինը պետք է հնչեն։ Ընդ որում, ոչ թե դեմագոգիկ ձևով, այլ ըստ էության։ Թեև համոզված ենք, որ չեն էլ հնչելու։
Սերժ Սարգսյանը հասկանում է, որ եթե իր վստահության հարցը դնի, ապա կկնքի իր քաղաքական մահկանացուն։ Դրա համար էլ լռում է։ Չնայած, առանց իր ասելու էլ հանրաքվեն վերածվելու է անվստահության միջոցառման։
Պետք է, հետևաբար, պատրաստ լինել պայքարի։ Սերժն առանց դիմադրության չի հանձնվի, բայց նաև հուսահատ դիմադրություն ցույց չի տա, եթե տեսնի, որ ուժերի բալանսը կտրուկ փոխված է։
Ամեն ինչ որոշվելու է հրապարակում։ Քանակն ու որակն են դառնալու գործոն, այլ ոչ թե էժանագին «մուտիլովկաները»։
Մի քանի «ինչու»–ներ սահմանադրափոխության թեմայով
Ահաբեկչական խմբավորումները, որպես կանոն, ընդունում են իրենց արածի պատասխանատվությունն ու բաց հայտարարում, թե ահաբեկչությունն ինչ նպատակով է արվել, և որն է իրենց պահանջը։
Սահմանադրության նոր նախագիծն ահաբեկչական ակտ է Հայաստանի նկատմամբ, սակայն դրա իրականացնողը՝ Սերժ Սարգսյանը, խուսափում է պատասխանատվությունից։
Հրապարակավ Սարգսյանը դեմ է արտահայտվում պետական կառավարման մոդելի փոփոխությանը, բայց, արի ու տես, որ Գագիկ Հարությունյանի գլխավորած խմբակը, հակառակ «վոժդի» ցանկության, պետական կառավարման մոդելի փոփոխություն նախատեսող նախագիծ է ներկայացրել։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...
Թե քանի ոչխար կհավատա, որ ՍԴ–ի Գագիկն այդ տեքստը հանրությանն է ներկայացրել առանց Սերժ Սարգսյանի «դաբրոյի», արդեն երկրորդական հարց է։
Բոլորն էլ գիտեն, որ «սահմանադրական» հեղաշրջման բոլոր կետերը համաձայնեցված են «Վերջի բոլշևիկի» հետ, քանզի այդ փաստաթղթով փորձ է արվում ցմահ դարձնել Սերժ Սարգսյանի՝ իշխանությունն իր ձեռքում պահելու հնարավորությունը։
Ի դեպ, տեղին է նշելը, որ մինչև հիմա Սերժ Սարգսյանն ու իր քարոզիչները չեն պատասխանել մի քանի «ինչու»–ների՝
1. Ինչո՞ւ մի քանի տարի առաջ Սերժի ու իր թիմակիցների (Հրայր Թովմասյան, Դավիթ Հարությունյան և այլն) կիսանախագահական կառավարման մոդելը համարվում էր իդեալական, իսկ խորհրդարանականը՝ ֆաշիզմ ծնող, իսկ հիմա ամեն ինչ գլխիվայր է շուռ եկել, և իշխանությունները պարզապես «գժվում» են իրենց ներկայացրած նեոբոլշևիկյան մոդելի համար, որը ձևով խորհրդարանական է, իսկ բովանդակությամբ՝ կլեպտոկրատիկ։
2. Ինչո՞ւ իր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտին Սարգսյանը նկատեց, որ ամեն ինչի մեղավորը Սահմանադրությունն է, և պետք է այն փոխել։

Գևորգ Գևորգյան