Լրահոս

23.09.2010 09:23


Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Նիդեռլանդների ԱԳՆ հատուկ ներկայացուցչի հետ

Սեպտեմբերի 22-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Նիդեռլանդների ԱԳՆ Արեւելյան գործընկերության եւ Արեւելյան հարեւանության երկրների հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Օննո Հատինգա վան'տ Սանտի (Onno Hattinga van't Sant) եւ Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Փիթեր Լանգենբերգի, (նստավայրը' Թբիլիսի) հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Նիդերլանդների եւ Հայաստանի գործակցության հարցերը, ԵՄ-ի հետ համագործակցության նոր փուլում Հայաստանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական խնդիրները:

Առաջին նախագահը, մասնավորապես, բարձրացրել է քաղբանտարկյալների ազատ արձակման, ժողովրդավարության վերականգնման, կոռուպցիայի հաղթահարման և խոսքի եւ հավաքների ազատության հետ կապված հարցեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային քաղաքականության հիմնախնդիրներին:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը:

Այս խորագրի վերջին նյութերը