Սերժ Սարգսյանի քարոզիչները աչքով–ունքով հասկացնում են, որ նա է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղային կալանավորելու «դաբրոն» տվել։ Ուզում են ասել, թե տեսեք՝ ինչ լավն ու պուպուշ է «Վերջի բոլշևիկը», ու եթե կարողանա Սահմանադրությունը փոխել, ապա շատ ավելի լավն է լինելու։
Լիսկայի որդու կալանավորումն «անկախ» լրատվամիջոցները ներկայացնում են որպես դարի իրադարձություն։ Նրանք բեմադրում են «Սերժ արդարադատ» շոուն՝ «մեկնաբանություններ» հրամցնելով, թե բա՝ տեսա՞ք՝ Սերժը գնաց արձակուրդ և իր հետևից կալանավորել տվեց Տիգրան Խաչատրյանին։
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան լավ բաներ կլինեն Հայաստանում, եթե Սարգսյանը հաճախակի մեկնի արձակուրդ՝ անհայտ ուղղությամբ և հայտնի նպատակով։ Ինչևէ։
Անցնելով բուն թեմային՝ նկատենք, որ Լիսկայի տղային կալանավորելու ամենահիմնական պատճառները քաղաքական իրավիճակի փոփոխությունն ու սպասվող քաղաքական զարգացումներն են։
Փետրվարյան դեպքերից առաջ Լիսկային ներեցին սպանությունը։ Նրա որդին հինգ րոպե անգամ չանցկացրեց ազատազրկման վայրում, որովհետև ՀՀԿ ղեկավարի համար կարևոր էր լիսկաներին իր կողքին հավաքելը, այլ ոչ թե հանրային կարծիքը (Սերժն ամենալավը գիտի, որ հանրության կողմից երբեք չի ընդունվել, ու չի ընդունվելու, և այդ իսկ պատճառով էլ կրիտիկական պահերին ձևականությունների հետևից չի ընկնում)։
Հիմա քաղաքական իրավիճակը փոխվել է, և ՀՀԿ ղեկավարը կարող է իրեն թույլ տալ «արդարադատ» խաղալ, բայց այս խաղն էլ է ապօրինության դաշտում։
Առջևում «սահմանադրական» հեղաշրջման փորձն է՝ հանրաքվեի տեսքով։ Լիսկաները կրկին պետք են Սերժ Սարգսյանին։ Ուրիշ հենարան նա չունի։
Լիսկան էլ այլ տարբերակ չունի, քան Սերժին ծառայելը, քանզի շատ լավ հասկանում է, որ քրեական օրենսգրքի հետ վաղ թե ուշ խնդիրներ է ունենալու։
Լիսկան «մահապարտի» կարգավիճակով է տոկոսներ «խփել» և «խփելու» ՀՀԿ ղեկավարի համար, բայց որպեսզի նա ավելի «մահապարտ» լինի, տղային պատանդ են վերցրել՝ «Շատ տոկոս «կխփես»՝ տղադ քիչ կնստի, կամ ընդհանրապես չի նստի, իսկ եթե հանրաքվեն տապալվեց, ապա տղադ կնստի «պո պոլնոմու», համ էլ՝ այդ ժամանակ բոլորս խնդիրներ կունենաք» թեմայով։
Մի խոսքով, Լիսկայի տղան «կնստի» այնքան, որքան կորոշի ՀՀԿ ղեկավարը։ Նստելու չափը կախված է լինելու «խփված» տոկոսներից։ Սա՛ է Սարգսյանի մարդակենտրոնության ողջ էությունը։
Լիսկայի տղայի «նստելու» չափը կարող է որոշել նաև ՀՀ քաղաքացին, եթե ակտիվորեն մերժի «սահմանադրական» հեղաշրջման ծրագիրը։
Առաջիկայում կպարզվի, թե որ սուբյեկտն է լինելու «նստացնողը», ու ինչքան ժամանակով։
Սամվել Խաչագողյան
Հ.Գ.։ Առիթ ունեցել ենք գրելու, որ Սերժ Սարգսյանն ուրախանում է, երբ տեղեկանում է, որ այս կամ այն պաշտոնյայի զավակն ու հարազատները հայտնվել են քրեական պատմության մեջ։
Ուրախության երկու պատճառ կա։ Նախ՝ հնարավորություն է ստեղծվում պաշտոնյաներին ֆինանսական առումով «մին լյավ» կթել։ Բացի այդ, հանցագործություն կատարած պաշտոնյայի մերձավորները տվյալ պաշտոնյային ավելի մեծ կախվածության մեջ են դնում Սերժ Սարգսյանից՝ նրան դարձնելով «մահապարտ»։ Նման մարդիկ էլ դառնում են ՀՀԿ ղեկավարի հենարանը։
Ճիշտ է ասված՝ ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես համատեղ գործած հանցանքը։ Սերժինն ու Լիսկայինը հենց այդ տարբերակն է։
Ինչքա՞ն «կնստի» Լիսկայի տղան