Լրահոս

23.09.2010 09:26


Բաց նամակ Մշակույթի նախարարությանը

Դեռևս հին աշխարհից մարդկային իմաստությանը հայտնի է, թե ինչ մեծ նշանակություն ունի երաժշտությունը հասարակութունների կայացման, կազմակերպման վրա, նրանց ընդհանուր բարոյական մակարդակի ձևավորման վրա: Հույն պատմաբան Լուկիանոսը դեռ մ.թ. 2-րդ դարում գրում էր. «Հռոմը գնում է դէպի կործանում, որովհետև նրա երաժիշտներն այլեւս չեն դաստիարակում եւ միայն զվարճացնում են»:

Մենք' հայերս, ունենք մի քանի հեքիաթ, որտեղ նշվում է երաժշտության ազդեցության կործանարարությունը, ինչպես նաև այն ներկայացվում է, որպես կործանումից' փրկության բանալի:

Այո՛, հնուց ի վեր ու այսօր բոլորն էլ գիտեն, որ երաժշտությամբ կարելի է պետություններ կառուցել եւ քանդել, երաժշտությամբ կարելի է ամբողջ ազգեր կործանել:

Իսկ որքանո՞վ ենք մենք' հայերս, որ կրողն ենք բազմահազարյա մի ամբողջ մշակույթի, հաշվի նստում, ուշադրություն դարձնում այս կարևոր խնդրին:

Եզրակացություն կարելի է կատարել, վերլուծելով' մեր ռադիոներում, հեռուստատեսությունում առկա երաժշտական հաղորդումներում հնչեցվող երգերի, երաժշտության որակը:

Իսկ եզրակացության արդյունքի մասին տագնապում են գրեթե բոլորը ու... արդեն մի քանի տարի:

Հայերիս համար, որ մեր բազմահազարամյա կյանքի ընթացքում բազմաթիվ ժողովուրդների սրտեր ենք գերել մեր ինքնատիպ մշակույթով, ու այսօր ի պատիվ մեր ժողովուրդի անանձնական նվիրումին իր հայրենիքին, ունենք ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ, խիստ ամոթալի է խոսել այսպիսի խնդրի մասին, այն, որ մեր իսկ երկրում գրեթե բացակայում է մեր, մե՛ր ազգային երաժշության հեռարձակումը: Ավելին, երևույթը խիստ վիրավորանք է յուրաքանչյուր հայի ազգային արժանապատվությանը:

Արդ, այս նամակով Ձեր ուշադրությանն ենք հրավիրում խնդրո առարկան եւ ներկայացնում մի քանի խնդրանք.

Պահանջել, որ ՀՀ եւ ԼՂՀ տարածքում հեռարձակվող ռադիո-հեռուստատեսությունում հնարավորինս կրճատվի ադրբեջանաթուրքական եւ այլ' ցածրորակ, միայն զվարճացնող, ոչ հայկական երաժշտության հեռարձակումը:

Պահանջել, որ յուրաքանչյուր ռադիոյում օրական նվազագույնը երկու ժամ հնչի ազգային երաժշտութիւն(ո՛չ աղավաղված տարբերակներ):

Այս խորագրի վերջին նյութերը