Լրահոս

23.09.2010 09:28


Շարունակվում է Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Նյու-Յորք

Շարունակվում է Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Նյու-Յորք

Էդվարդ Նալբանդյանի նյույորքյան այցելության երկրօրդ օրը հագեցած էր երկկողմ հանդիպումներով:

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարարի առաջին հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավորվի հետ էր: Զրույցի ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Նախարարները քննարկեցին ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի այլ հարցերի շուրջ:    

Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպեց Թունիսի արտգործնախարար Քամել Մորջանեի հետ: Հանդիպման ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Մորջանեն անդրադարձան երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Հայաստանի եւ Թունիսի ԱԳՆ-երի ղեկավարները քննարկեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման,  միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության, իրավապայամնագրային դաշտի ձեւավորմանն  առնչվող հարցեր:  

Նախարար Նալբանդյանը նշեց, որ որ երկկողմ համագործակցության ընդլայնման համար կարեւոր դեր կարող է խաղալ վերջրես Հայաստանի ազգային ավիափոխադրողի կողմից Երեւանի եւ Թունիսի միջեւ իրականացվող ուղիղ չվերթները:

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Կոսովոյի արտաքին գերատեսչության ղեկավար Սքենդեր Հուսեյնիին' վերջինիս խնդրանքով:  

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ թեեւ Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումները օգտակար են մտքերի փոխանակման համար: Նախարար Նալբանդյանի խոսքերով  ս.թ. հուլիսին Կոսովոյի  վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի խորհդատվական կարծիքի հրապարակումով վերահաստատվեց այն իրողությունը, որ միջազգային իրավունքի ամենահիմնարար սկզբունքներից մեկը' ժողովուրդների ինքոնորոշման իրավունքը, չի կարող ստորադասվել որեւէ այլ սկզբունքի:

  Հայաստանի ներկայացուցչությունում կայացավ նաեւ Հայաստանի եւ Էստոնիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ուրմաս Պաետի  հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին տարբեր ոլորտներում հայ-էստոնական համագործակցության առնչվող բազմաթիվ հարցեր, մտքեր փոխանակվեցին Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունների եւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

Հայաստանի եւ Էստոնիայի արտգործնախարարները ստորագրեցին դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրերի պահանջը հանելու մասին համաձայնագիրը, որը Ուրմաս Պաետի բնորոշմամբ Հայաստան - ԵՄ  մուտքի արտոնագրային ռեժիմի ընդհանուր դյուրացման գործընթացի կարեւոր հանգվարաններից է:

Հունգարիայի արտգործնախարարի Յանոշ Մարտոնիի հետ հադիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց նրան Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ուղղված Հունգարիայի Նախագահ  Լասլո Սոլյոմին:

Նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը  վերաբերող հարցեր: Նրանք հանգամանալից զրույց ունեցան  Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների, Արեւելյան գործընկերության ձեւաչափով համագործակցության խնդիրների շուրջ: Հունգարիայի ԱԳ նախարարն իր հայաստանյան գործընկերոջը տեղեկացրեց հաջորդ տարվա մայիսին կայանալիք Արեւելյան գործընկերության անդամ երկրների գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին:    

Էդվարդ Նալբանդյանը Յանոշ Մարտոնին հրավիրեց այցելել Հայաստան:

Էդվարդ Նալբանդյանի եւ Սինգապուրի արտգործնախարար Ջորջ Յուի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին երկկողմ հարաբերությունների, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, տնտեսական համագործակցության խթանման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Սկսված երկխոսությունը շարունակելու նպատակով Ջորջ Յուnն Էդվարդ Նալբանդյանին  հրավիրեց այցելել Սինգապուր:

Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը 2011 թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող  Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ անդրադարձ կատարվեց մի շարք  երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերին:

Նախարարները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարները հանգամանալից զրույց ունեցան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Մակեդոնիայի նախկին հարավսլավական Հանրապետության արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Անտոնիո Միլոշսկիի հետ էր:  

Նախարարները անդրադարձան ս.թ. հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Եվրոպայի խորհրդրի «Հանուն ժողովրդավարության ֆորումի» նախապատրաստական աշխատանքներին եւ այդ միջոցառմանը ԵԽ նախարարների կոմիետի նախագահի մասնակցությանը:  

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաեւ Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Մարկոս Կիպրիանուի հետ: Զրուցակիցները քննարկեցին հաջորդ տարվա սկզբին Հայաստանի Նախագահի Կիպրոս այցի նախապատրաստական աշխատանքները, կիպրական հիմնահարցի հանգուցալուծման ուղղված գործընթացի վերջին զարգացումները, միջազգային կազմակերպություններում երկու բարեկամ երկրների համագործակցությանն առնչվող հարցեր: 

Այս խորագրի վերջին նյութերը