Թեև Սերժ Սարգսյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրար հետ, այսպես ասած, «չունեն» (վերջինս ՀՀԿ ղեկավարին պարբերաբար «քաշում» է՝ օգտվելով նրա նախաձեռնած տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության ընձեռած հնարավորություններից), սակայն տեսակով իրար շատ նման են։ Երկուսն էլ ուզում են «սահմանադրական» հեղաշրջման միջոցով քաղաքական մենաշնորհ հաստատել և միանձնյա իշխանություն ունենալ։
Տարբեր են, սակայն, նրանց մարտավարական քայլերը։
«Ես Վերջի բոլշևիկն եմ, ես Վերջի՛նն եմ» (Վովա «սթայլ»)
Սերժ Սարգսյանը փորձում է կիսանախագահական կառավարման համակարգը դարձնել նեոբոլշևիկյան տիպի «խորհրդարանական», որպեսզի նախ կարողանա հաղթահարել ՀՀ գործող Սահմանադրության 50–րդ հոդվածում ամրագրված խոչընդոտը (այդ հոդվածն արգելում է նույն անձին նախագահ դառնալ երեք անգամ անընդմեջ), և որպեսզի «գենսեկի» կարգավիճակով ցմահ ԱԺ նախագահ աշխատի՝ չկրելով որևէ պատասխանատվություն, բայց ունենալով բազում լիազորություններ։
Իր այդ ծրագիրը կյանքի կոչելու համար «Վերջի բոլշևիկը» մտցրել է «բեզռազմեռնի» խորհրդարան ունենալու, երկփուլանի ընտրական համակարգի միջոցով միահեծան օրենսդիր մարմին ձևավորելու (դա այն դեպքում, եթե չհաջողվի առաջին փուլում «խփել» անհրաժեշտ տոկոսները) և «խորհրդարանական կայուն մեծամասնություն» ստեղծելու գաղափարները։
Հետաքրքրական է, որ ի տարբերություն Էրդողանի՝ Սարգսյանը ռիսկ չի անում հայտարարել, թե ինչ է ուզում դառնալ նոր Սահմանադրության ընդունումից հետո, իսկ ահա Թուրքիայի գործող նախագահը չի թաքցնում իր ծրագրերը, քանզի իրական էլեկտորատ ունի։ Մեր տնաբույծ «Էրդողանը» դա չունի և այդ իսկ պատճառով էլ «Չեմ ուզում՝ ջեբս դիր» տարբերակով է առաջ բրդում նոր Սահմանադրությունը։
Էրդողանը՝ հանուն «կայուն խորհրդարանական մեծամասնության»
Էրդողանի գործողությունները տարբերվում են Սարգսյանինից։
Թուրքիայի նախագահը որոշել է փոխել Սահմանադրությունը և ստեղծել ուժեղ նախագահական համակարգով պետություն։ Դրա համար նրան անհրաժեշտ էր խորհրդարանական ընտրություններում պահպանել հսկիչ փաթեթը, սակայն քրդամետ կուսակցությունն անակնկալ մատուցեց՝ հաղթահարելով օրենսդրորեն սահմանված 10–տոկոսանոց արգելքը և քաղաքական դաշտում զրկելով Էրդողան–Դավութօղլու զույգի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությանը գերիշխող դիրքից։
Դատելով ամենից՝ Թուրքիայում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ ոչ մի կերպ չի հաջողվում կառավարություն ձևավորել։
Քրդամետների ու Թուրքիայի ազգային փոքրամասնությունների շահերի ներկայացուցիչ կուսակցության դեմ Էրդողանը կատաղի պայքար է սկսել՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ փորձելով խաղից հանել Ժողովրդա–դեմոկրատական կուսակցությանը։ Դա նրան հնարավորություն կտա «կայուն խորհրդարանական մեծամասնություն» ունենալ և կոշտ ավտորիտար մեթոդներով իշխել։
Այդ իսկ նպատակով Էրդողանը դիմել է մեծ բլեֆի։
«Իսլամական պետության» դեմ պայքարի քողի տակ և հակաահաբեկչական գործունեություն ծավալելու պատրվակով նա, ըստ էության, խնդիր է դրել ոչնչացնել քրդամետ կուսակցությանը, որպեսզի կարողանա վերցնել ԱԺ հսկիչ փաթեթը, դրանից հետո անցկացնել սահմանադրական փոփոխություններ և ձևավորել անձնիշխանություն։
Այլ կերպ ասած՝ Էրդողանը պետական հեղաշրջում է նախապատրաստում՝ միջազգային հանրությանը դա ներկայացնելով որպես ԻՊ–ի և քրդական PKK–ի դեմ պայքար (Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ժողովրդա–դեմոկրատական կուսակցությունը PKK–ի քաղաքական թևն է, հետևաբար ինքը հակաահաբեկչական գործողություններ պետք է իրականացնի նաև այդ կուսակցության դեմ՝ արգելելով դրա գործունեությունը)։ Թե ինչով կավարտվի այս «կաշան», կպարզվի մոտակա օրերին։
. . .
Ի դեպ, մրցակիցների դեմ պայքարի ոճով էլ են Էրդողանն ու Սարգսյանը նման։
«Սահմանադրական» հեղաշրջման գործընթացի մեկնարկից առաջ ՀՀԿ ղեկավարը հակասահմանադրական քայլի գնաց Գագիկ Ծառուկյանի մասով։
Մելիք–Ադամյանի«պադվալում» փաստացի արգելվեց ԲՀԿ–ի գործունեությունը (այն. ինչ հիմա մնացել է ԲՀԿ–ից, ոչ մի կապ չունի մինչփետրվարյան ԲՀԿ–ի հետ)։
Ծառուկյանի գլխավորած «եռյակը» լրջորեն խոչընդոտում էր Սարգսյանի ծրագրերին, այդ իսկ պատճառով էլ ՀՀԿ ղեկավարը գնաց հակաօրինական քայլերի։
Մի խոսքով, տեսակը տեսակի հետ է սիրում շփվել։ Պարզապես հայ–թուրքական շփումից շահեց թուրքական կողմը, իսկ Հայաստանին բաժին հասան նվաստացումներն ու անվտանգության համակարգին հասցված հարվածները։
Սարգսյանին, սակայն, նման բաները չեն հետաքրքրում, որովհետև ինքն այդ փուլում կարողացավ «Ֆուտբոլային» դիվանագիտության միջոցով լրացնել ներքին լեգիտիմության սուր դեֆիցիտը։
Հիմա էլ նա գնում է հերթական արկածախնդրության՝ փորձելով վերաձևել Սահմանադրությունն իր հագով։ «Ո՛չ»–ի շարժման ձևավորումն ու իշխանափոխությունը, հետևաբար, այլընտրանք չունեն։
Հայաստանի թուրքմենբաշիացումը կամ էրդողանացումը չի կարելի թույլ տալ։ Մենք սուլթանատի վերածելու հայրենիք չունենք։
Սարգսյանը՝ Էրդողանի հանգույն

Մելիք–Ադամյանի «պադվալում» փաստացի արգելվեց ԲՀԿ–ի գործունեությունը (այն. ինչ հիմա մնացել է ԲՀԿ–ից, ոչ մի կապ չունի մինչփետրվարյան ԲՀԿ–ի հետ)։
Ծառուկյանի գլխավորած «եռյակը» լրջորեն խոչընդոտում էր Սարգսյանի ծրագրերին, այդ իսկ պատճառով էլ ՀՀԿ ղեկավարը գնաց հակաօրինական քայլերի։
Մի խոսքով, տեսակը տեսակի հետ է սիրում շփվել։ Պարզապես հայ–թուրքական շփումից շահեց թուրքական կողմը, իսկ Հայաստանին բաժին հասան նվաստացումներն ու անվտանգության համակարգին հասցված հարվածները։
Սարգսյանին, սակայն, նման բաները չեն հետաքրքրում, որովհետև ինքն այդ փուլում կարողացավ «Ֆուտբոլային» դիվանագիտության միջոցով լրացնել ներքին լեգիտիմության սուր դեֆիցիտը։
Հիմա էլ նա գնում է հերթական արկածախնդրության՝ փորձելով վերաձևել Սահմանադրությունն իր հագով։ «Ո՛չ»–ի շարժման ձևավորումն ու իշխանափոխությունը, հետևաբար, այլընտրանք չունեն։
Հայաստանի թուրքմենբաշիացումը կամ էրդողանացումը չի կարելի թույլ տալ։ Մենք սուլթանատի վերածելու հայրենիք չունենք։
Կարեն Հակոբջանյան