Լրահոս

23.09.2010 10:02


Փորձագետը Սերժ Սարգսյանի հայտարարությունը սադրանք է անվանել

Փորձագետը Սերժ Սարգսյանի հայտարարությունը սադրանք է անվանել

Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը սադրանք է, որը բանակցային գործընթացին դրական լիցք չի հաղորդում։ Այս մասին հայտարարել է  Բրյուսելում տեղակայնված Եվրոպական քաղաքական կենտրոնի փորձագետ Ամանդա Փոլը։

«Ակնհայտ է, որ Սարգսյանի հայտարարությունը ներքին սպառման համար է արվել, և, ցավոք, դա ընդամենը խոչընդոտում է ԼՂ-ի հետ կապված խաղաղ գործընթացը և ավելացնում լարվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում»,-ասել է նա։

Հարկ է նշել, որ միջազգային տարբեր «փորձագետներ» ոչ մի ձևով չեն արձագանքում Ադրբեջանի տարբեր՝ հատկապես ռազմատենչ հայտարարություններին՝ կենտրոնանալով Արցախի արդեն վաղուց ամրագրված անկախության փաստի վիճարկման վրա։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը