Հայաստանի իշխանությունները 2008–ից հետո մի մեծ «մուտիլովկա» էին դրել շրջանառության մեջ։ Ասում էին, թե քաղաքական պայքարը վատ բան է, ճիշտը քաղաքացիականն է։ Այդպիսով փորձում էին հակադրության մեջ դիտարկել քաղաքականն ու քաղաքացիականը։ Դա, իհարկե, կեղծ հակադրություն էր, բայց դե, քանի հոգու էլ գցեին իրենց ջրերը, էլի «քյար» էր։ Համ էլ՝ «քաղաքացիականը» յուրօրինակ «ատմազկա» էր դառնում բոլոր պոտենցյալ հաճախորդների համար։
Քաղաքացիական պայքարի տակ «Գեբելսյան» քարոզչամեքենան նկատի ուներ ամեն ինչ՝ բացի ամենաքաղաքացիական հարցից՝ ժողովրդի՝ իշխանության տերը լինելու իրավունքից։ Այլ կերպ ասած՝ հայհոյիր՝ որքան ուզում ես, և ում ուզում ես, միայն թե Սերժ Սարգսյանի հրաժարականը մի պահանջիր։
Բ26–ը խրախուսում, «յուղում» և «ռասկրուտկաէ անում»«քաղաքացիական» ամեն ինչ։ Ու որպեսզի բլեֆն այդ ամբողջական տեսք ստանա, ասում են, թե քաղաքական պայքարով չես կարող հասնել իշխանափոխության, և միայն քաղաքացիական տարբերակով է դա հնարավոր։ Հարցին, թե բա էդ քաղաքացիականը երբ կլինի, պատասխանում են, թե ջահելները պետք է հասունանան, աճեն ու նոր միայն հասնեն իշխանափոխության։ Այսինքն, մի երեսուն–քառասուն տարի հետո յա՛ էշը կսատկի, յա՛ էշատերը։ Համարյա Նիկոլ Փաշինյանի «ինստիտուցիոնալ ընդդիմության» պես։
Նկատենք, որ «քաղաքացիական» տարատեսակ նախագծերը շատ հաճախ թարս են բուսնում հանրահայտ խիարի պես։ Իշխանությունները մնում են իրենց կիրառած «պրյոմի» տակ, որի արդյունքում «փոզմիշ» են լինում «Օպերա» օպերացիաները։ Սահմանադրական գործընթացի արդյունքում էլ կարող է այդպես ստացվել։
Հիմա եկել է «X» պահը։ «Սահմանադրական» հեղաշրջման դեմն առնելու համար հանրության ակտիվ շրջանակները հայտնում են իրենց դիրքորոշումը։ Բավական ակտիվ է «Չե՛ք անցկացնի»քաղաքացիական նախաձեռնությունը, որի նպատակն է կասեցնել Սերժ Սարգսյանի վերարտադրությունը, և որը կարելի է ամենաքաղաքացիականը համարել՝ բառիս բուն ու դրական իմաստով։
Այս նախաձեռնությունն առաջարկում է ՀՀ քաղաքացիաներին տեր կանգնել Սահմանադրությանն ու, մասնավորապես, դրա 2–րդ անփոփոխ հոդվածին («Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»)։
Ուշագրավն այն է, որ «Գեբելսյան» քարոզչամեքենան, որը սիրում է անգամ կատվի կեղտի՝ էկոլոգիապես մաքուր ձևով տարհանման համար ոտքի ելած մի քանի հոգուն ներկայացնել որպես Հայաստանի քաղաքացիական ապագայի քայլող ապացույցներ, ու «ռասկրուտկաէ անում» ամեն մի «քաղաքացիական» ախմախություն, ծպտուն չի հանում «Չե՛ք անցկացնիի» թեմայով։ Պատճառը պարզ է՝ «Չե՛ք անցկացնին» որոշել է գլխից բռնել ու դնել ՀՀ քաղաքացիների ամենահիմնարար իրավունքի՝ իշխանության ձևավորման հարցը։
«Չե՛ք անցկացնիի» անդամներին նախագահական նստավայրում չեն սիրում, քանզի նրանք իրապես անկախ են, ու դնում են Սերժ Սարգսյանի հարցը՝ ցուցաբերելով քաղաքացիական բարձր գիտակցություն։
«Չե՛ք անցկացնին» ապակուսակցական կամ վերկուսակցական նախաձեռնություն է, որն, ի տարբերություն ոմանց, չի կարծում, որ պետք չէ քաղաքականացնել քաղաքական հարցերը։ Քաղաքացիական արժեքներով առաջնորդվող նախաձեռնողները համոզված են, որ քաղաքական ուժերի, հասարակական խմբերի ու հանրության լայն շերտերի մոբիլիզացիա է պետք ապահովել, ու քաղաքական լուծում տալ Սերժ Սարգսյանի նախաձեռնած «սահմանադրական» հեղաշրջման փորձին։
Թե ինչպիսի արդյունք կգրանցվի, կախված է յուրաքանչյուրիցս։ Բոլորիս պայքարի կարգախոսը պետք է լինի՝ «Ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ նրա նախաձեռնած «սահմանադրական» հեղաշրջմանը»։ Ավելի կարճ ու կոնկրետ՝ «Ո՛չ» (առայժմ չեմ ուզում ավելի դիպուկ բառ օգտագործել, բայց դրա ժամանակն էլ կգա)։
Ամենաքաղաքացիական նախաձեռնությունը. «Չե՛ք անցկացնի»
Հայաստանի իշխանությունները 2008–ից հետո մի մեծ «մուտիլովկա» էին դրել շրջանառության մեջ։ Ասում էին, թե քաղաքական պայքարը վատ բան է, ճիշտը քաղաքացիականն է։ Այդպիսով փորձում էին հակադրության մեջ դիտարկել քաղաքականն ու քաղաքացիականը։ Դա, իհարկե, կեղծ հակադրություն էր, բայց դե, քանի հոգու էլ գցեին իրենց ջրերը, էլի «քյար» էր։ Համ էլ՝ «քաղաքացիականը» յուրօրինակ «ատմազկա» էր դառնում բոլոր պոտենցյալ հաճախորդների համար։
Քաղաքացիական պայքարի տակ «Գեբելսյան» քարոզչամեքենան նկատի ուներ ամեն ինչ՝ բացի ամենաքաղաքացիական հարցից՝ ժողովրդի՝ իշխանության տերը լինելու իրավունքից։ Այլ կերպ ասած՝ հայհոյիր՝ որքան ուզում ես, և ում ուզում ես, միայն թե Սերժ Սարգսյանի հրաժարականը մի պահանջիր։
Բ26–ը խրախուսում, «յուղում» և «ռասկրուտկա է անում» «քաղաքացիական» ամեն ինչ։ Ու որպեսզի բլեֆն այդ ամբողջական տեսք ստանա, ասում են, թե քաղաքական պայքարով չես կարող հասնել իշխանափոխության, և միայն քաղաքացիական տարբերակով է դա հնարավոր։ Հարցին, թե բա էդ քաղաքացիականը երբ կլինի, պատասխանում են, թե ջահելները պետք է հասունանան, աճեն ու նոր միայն հասնեն իշխանափոխության։ Այսինքն, մի երեսուն–քառասուն տարի հետո յա՛ էշը կսատկի, յա՛ էշատերը։ Համարյա Նիկոլ Փաշինյանի «ինստիտուցիոնալ ընդդիմության» պես։
Նկատենք, որ «քաղաքացիական» տարատեսակ նախագծերը շատ հաճախ թարս են բուսնում հանրահայտ խիարի պես։ Իշխանությունները մնում են իրենց կիրառած «պրյոմի» տակ, որի արդյունքում «փոզմիշ» են լինում «Օպերա» օպերացիաները։ Սահմանադրական գործընթացի արդյունքում էլ կարող է այդպես ստացվել։
Հիմա եկել է «X» պահը։ «Սահմանադրական» հեղաշրջման դեմն առնելու համար հանրության ակտիվ շրջանակները հայտնում են իրենց դիրքորոշումը։ Բավական ակտիվ է «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը, որի նպատակն է կասեցնել Սերժ Սարգսյանի վերարտադրությունը, և որը կարելի է ամենաքաղաքացիականը համարել՝ բառիս բուն ու դրական իմաստով։
Այս նախաձեռնությունն առաջարկում է ՀՀ քաղաքացիաներին տեր կանգնել Սահմանադրությանն ու, մասնավորապես, դրա 2–րդ անփոփոխ հոդվածին («Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»)։
Ուշագրավն այն է, որ «Գեբելսյան» քարոզչամեքենան, որը սիրում է անգամ կատվի կեղտի՝ էկոլոգիապես մաքուր ձևով տարհանման համար ոտքի ելած մի քանի հոգուն ներկայացնել որպես Հայաստանի քաղաքացիական ապագայի քայլող ապացույցներ, ու «ռասկրուտկա է անում» ամեն մի «քաղաքացիական» ախմախություն, ծպտուն չի հանում «Չե՛ք անցկացնիի» թեմայով։ Պատճառը պարզ է՝ «Չե՛ք անցկացնին» որոշել է գլխից բռնել ու դնել ՀՀ քաղաքացիների ամենահիմնարար իրավունքի՝ իշխանության ձևավորման հարցը։
«Չե՛ք անցկացնիի» անդամներին նախագահական նստավայրում չեն սիրում, քանզի նրանք իրապես անկախ են, ու դնում են Սերժ Սարգսյանի հարցը՝ ցուցաբերելով քաղաքացիական բարձր գիտակցություն։
«Չե՛ք անցկացնին» ապակուսակցական կամ վերկուսակցական նախաձեռնություն է, որն, ի տարբերություն ոմանց, չի կարծում, որ պետք չէ քաղաքականացնել քաղաքական հարցերը։ Քաղաքացիական արժեքներով առաջնորդվող նախաձեռնողները համոզված են, որ քաղաքական ուժերի, հասարակական խմբերի ու հանրության լայն շերտերի մոբիլիզացիա է պետք ապահովել, ու քաղաքական լուծում տալ Սերժ Սարգսյանի նախաձեռնած «սահմանադրական» հեղաշրջման փորձին։
Թե ինչպիսի արդյունք կգրանցվի, կախված է յուրաքանչյուրիցս։ Բոլորիս պայքարի կարգախոսը պետք է լինի՝ «Ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ նրա նախաձեռնած «սահմանադրական» հեղաշրջմանը»։ Ավելի կարճ ու կոնկրետ՝ «Ո՛չ» (առայժմ չեմ ուզում ավելի դիպուկ բառ օգտագործել, բայց դրա ժամանակն էլ կգա)։
Հրաժեշտ տանք «Վերջի բոլշևիկին»։
Կարեն Հակոբջանյան