Forbes. «Բիլ Գեյթսը շարունակում է մնալ ամենահարուստ ամերիկացին. նրա ունեցվածքն ավելացել է 4 մլրդ դոլարով»
«Forbes» ամսագիրը չորեքշաբթի երեկոյան հրապարակել է Ամերիկայի ամենահարուստ մարդկանց թարմացված ցուցակը, որը կրկին գլխավորում է «Microsoft» ընկերության տերը՝ Բիլ Գեյթսը։
Նախորդ տարվա հետ համեմատած՝ նրա ունեցվածքն աճել է 4 մլրդ դոլարով և կազմել է 54 մլրդ։ Այս թիվը մոտենում է նախաճգնաժամային (2007թ.) տարվա Գեյթսի կապիտալին, որը կազմում էր 59 մլրդ դոլար։ Բացի դա, բարեգործական նպատակով նրա նվիրաբերած ընդհանուր գումարը կազմում է շուրջ 30 մլրդ դոլար, ինչն էլ Գեյթսին դարձնում է երկրագնդի ամենաառատաձեռն հովանավորը։ Ինչպես և անցյալ տարի, «Forbes»-ի ցուցակում երկրորդ տեղում է ներդրող Ուորեն Բաֆեթը, որի կապիտալն աճել է 5 մլրդ դոլարով և հասել 44 մլրդ-ի։ Նույն մակարդակը պահել և երրորդ տեղը գրավել կարողացել է Լորենս Էլսոնը։ Նրա ակտիվները կազմել են 27 մլրդ դոլար։ ԱՄՆ ամենահարուստ քաղաքացիների 400 անձից բաղկացած ամենամյա վարկանշային ցուցակում տեղ են գտել նաև Ուոլթոն և Քոչ ընտանիքները։ Իսկ ցուցակը եզրափակում է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը։