Լրահոս

23.09.2010 11:34


Ա. Ադիբեկյան. «...իրական հակակշիռ կա, բայց վերջինն այնքան ուժեղ չէ, որ հեղաշրջում կատարի»

Ա. Ադիբեկյան. «...իրական հակակշիռ կա, բայց վերջինն այնքան ուժեղ չէ, որ հեղաշրջում կատարի»

«Սոցիոմետր» սոցիոլիգական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը «7օր»-ին ասել է, որ այս կամ այն ուժի նկատմամբ հասարակական տրամադրությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման պատվեր դեռևս չունեն։ Նրա խոսքերով՝ սովորաբար այդպիսի պատվերները լինում են ընտրություններից մեկ տարի առաջ։ Իսկ մինչ այդ հանրային կարծիքն ուսումնասիրվում էր միջազգային ծրագրերի՝ ՄԱԿ-ի, Եվրազիայի, Սորոսի և այլնի շրջանակներում։ Սակայն հիմա դա էլ չկա։

-Նախ գտնում են, որ Հայաստանը բավականին բարեկեցիկ երկիր է, որ ինքնուրույն կհոգա իր խնդիրները։ Առաջ համարվում էինք կիսաաղքատ երկիր, որը ժողովրդավարության պակաս ուներ։ Հիմա շատ ծրագրեր փակվել են,-ասել է Ա. Ադիբեկյանը՝ հավելելով, որ այժմ միջազգային այդ կառույցները կա՛մ փոխել են իրենց ուղվածությունը, կա՛մ էլ մասնակի խնդիրներին, օրինակ տարածաշրջանային համագործակցության հարցերին են հետամուտ։

Իսկ անձամբ սոցիոլոգի գնահատմամբ՝ այսօր իշխանություններին իրական հակակշիռ կա, բայց այն այնքան ուժեղ չէ, որ հեղաշրջում կատարի։ Ա. Ադիբեկյանը նշել է, որ տարիների փորձն ու ուսումնասիրությունները ցույց են տվել՝ ընդդիմադիր զանգվածին միավորելը դժվար է լինում, քանի որ այն համատարր չէ և մասնատվում է տարբեր քաղաքական ուժերի միջև։

-Իսկ իշխանականը բավական հեշտ է կոնսոլիդացիայի ենթարկվում, միասնանում,-եզրափակել է Ա. Ադիբեկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը