Սերժ Սարգսյանի պատվիրած և Գագիկ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովի գրած սահմանադրական տեքստը մի ուշագրավ առանձնահատկություն ունի։ Կարևորագույն նշանակության հարցերի կարգավորումը թողնված է օրենքին։ Այսինքն, ՀՀ քաղաքացիներին ևս մեկ մակարդակ հեռու են պահում պետական կառավարման համակարգից. ամեն ինչ թողնվում է բանդայի պարագլխի որոշմանը։
Պետության մեջ կան հարցեր, որոնք պետք է հենց մայր օրենքով կարգավորվեն։ Հարցը թողնել օրենքին նշանակում է դրա լուծման վայրը տեղափոխել Մելիք–Ադամյան փողոց՝ ՀՀԿ–ի «պադվալ»։
Այսպես, առաջարկվող նախագծի տխրահռչակ 89–րդ հոդվածում ներկայացված է անձնիշխանության հաստատման մեխանիզմը, որը գործի է դրվելու «խորհրդարանական կայուն մեծամասնության» միջոցով (երկփուլ ընտրությունների կետը Սարգսյանը, ըստ ամենայնի, «դժվարությամբ» կհանի նախագծից, քանզի այն հենց հանելու նպատակով էլ մտցվել է. գաղտնիք չէ, որ Սարգսյանը սիրում է մեկ փուլով ավարտել տոկոսխփոցին, ու հազիվ թե նա այլ պլաններ ունենա)։ Ընդ որում, այդ չարաբաստիկ հոդվածն այնպես է գրված, որ հետագայում ինչպես ուզենան, այնպես էլ ֆռռացնեն ՀՀ քաղաքացիներին։
89–րդ հոդվածի 6–րդ կետում նշված է, որ Ազգային ժողովի կազմի և ընտրության կարգի մանրամասները սահմանվում են Ընտրական օրենսգրքով։ Դա նշանակում է, որ ՀՀԿ–ական դակիչ մեծամասնությունն է հաստատելու Սերժ Սարգսյանի որոշած մանրամասները։ Իսկ սատանան, ինչպես հայտնի է, մանրամասների մեջ է։
Իշխանության ձևավորման կարևորագույն հարցն անորոշության մեջ թողնել ու մանրամասները սահմանել օրենքով նշանակում է ժողովրդից «սահմանադրորեն» խլել իշխանության ձևավորման իրավունքը։
Մեկ այլ հարց, որը կրկին կարևոր նշանակություն ունի, նույնպես թողնված է օրենքին։ Հարցն այդ վերաբերում է երկրի անվտանգությանն ու պաշտպանությանը։
Ինչպես հայտնի է, սերժական Սահմանադրությունը չի նախատեսել մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակ ունեցող պաշտոնյա (Սարգսյանն այդ կարգավիճակը թաքնված ձևով թողել է ԱԺ նախագահին ու «խորհրդարանական կայուն մեծամասնությանը» տնօրինող «գենսեկին», որոնց դերերում նա համեստաբար իրեն է տեսնում)։
Պատերազմի ժամանակ, ըստ սերժական պատկերացումների, գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթը նախատեսված է վարչապետի համար, իսկ ահա ոչ պատերազմական իրավիճակում պլանավորված է քաոս։ Ամեն ինչ թողնված է Անվտանգության խորհրդի վրա, որի կազմավորման ու գործունեության կարգը որոշվելու է օրենքով, իսկ թե ով է մեր երկրի անվտանգության ու տարածքային ամբողջականության թիվ մեկ պատասխանատուն, բաց է թողնված։ Պարզ է, որ այդ կետը բաց է թողնված միտումնավոր, որպեսզի կրկին ՀՀԿ–ական դակիչների միջոցով Սարգսյանը կարողանա «օրենսդրական» մանիպուլյացիաներով զբաղվել և ուժայինների միջոցով իր դիրքերը պահել։
Իշխանության ձևավորման ու անվտանգության հարցերում կիսատ–պռատությունն ու մանրամասներն օրենքին թողնելու մոտեցումը ցույց են տալիս, որ Սարգսյանին հետաքրքրում է բացառապես իր անձնական շահն, ու նա մայր օրենքի նախագիծը ստեղծել է «Բոլորը բոլորի դեմ կպատերազմեն, իրար փոր կթափեն, ու ես հնարավորություն կստանամ համատարած քաոսի մեջ «գենսեկական» արբիտրի ֆունկցիա կատարել ու պահել իշխանությունը» սկզբունքով։
Բայց մենք քաոսի վերածելու հայրենիք չունենք։ Նաև՝ մեկ մարդու տնամերձ հողամասի վերածելու պետություն չունենք։ Հետևաբար, սերժական Սահմանադրությունն արժանի է միայն «ոչ»–ի։
Սատանան մանրամասների մեջ է

Կորյուն Մանուկյան