Էրդողան–Դավութօղլու զույգի նախաձեռնած ռազմական գործողություններն Իրաքում և Սիրիայում հիմնականում ներքաղաքական նպատակով են։
«Իսլամական պետության» դեմ պայքարի քողի տակ (ԻՊ հիմնական հովանավորը հենց Թուրքիան է, ու բոլոր ահաբեկիչները հենց Թուրքիայի տարածքով են միանում ԻՊ գրոհայիններին) թուրքական իշխանություններն ուզում են ջարդել քրդական դիմադրությունն ու ոչնչացնել պրոքրդական կուսակցությունը Թուրքիայում։
Ժողովրդա–դեմոկրատական կուսակցությունն, ինչպես հայտնի է, հաղթահարել է 10–տոկոսանոց արգելքը և հայտնվել Թուրքիայի խորհրդարանում։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը զրկվել է օրենսդիր մարմնում հսկիչ փաթեթից և չի կարողանում կառավարություն ձևավորել։ Էրդողանը հակաքրդական ռազմագործողություններով խնդիր է դրել շահել Թուրքիայի ազգայնական շրջանակների ձայները ու, միևնույն ժամանակ, խաղից հանել պրոքրդական կուսակցությանը։
Թուրքիայի իշխանություններն իրենց նպատակին հասնելու համար փորձում են միջազգային աջակցություն ստանալ կամ առնվազն չեզոք վերաբերմունքի արժանանալ։ Դա է պատճառը, որ նրանք ֆորմալ առումով հայտարարում են, թե կռիվ են մղում ԻՊ–ի դեմ, սակայն բոլոր լուրջ շրջանակները հասկանում են, որ դա հակաքրդական գործողություն է, և առավելապես ունի ներքաղաքական ենթատեքստ։
Արևմուտքի դրական վերաբերմունքին արժանանալու համար Էրդողանը ոչ միայն ԻՊ–ի դեմ պայքարի նորաձև քայլն է արել, այլ նաև հակառուսական հայտարարություն հնչեցրել։ Նա նշել է, որ Թուրքիան երբեք չի ճանաչիՂրիմի «բռնակցումը»։ Թուրքիայի նախագահը նաև խոսել է Ղրիմի թաթարների իրավունքներից։ Նման վարքագծով թուրքական իշխանություններն ուզում են ազատել ձեռքերն ու Արևմուտքի լուռ պահվածքի ներքո՝ անցնել ամբողջատիրական ռեժիմի ձևավորմանը Թուրքիայում։
Ի դեպ, չի բացառվում, որ Թուրքիայի ախորժակն ուտելիս բացվի։
Վարչապետ Դավութօղլուն օրերս հայտարարել է, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի օսմանյան կարգերը վերականգնվեն։
ԻՊ դեմ պայքարի պատրվակով թուրքական ուժերը մտել են Իրաքի ու Սիրիայի տարածք, որոնք նախկինում Օսմանյան կայսրության մաս են կազմել։ Հիմա հնարավոր է, որ ներքաղաքական ենթատեքստով սկսված օպերացիան վերածվի Թուրքիայի կողմից լայնամասշտաբ բռնանվաճման, ինչից բողոքում է Էրդողանը Ղրիմի մասով։
Մեզ մնում է արձանագրել, որ հարևան Թուրքիան մեծ խաղի ու մեծ բախումների մեջ է մտնում, ինչը նշանակում է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի բոլոր տիպի զարգացումներին։
Ցավալին ու վտանգավորն այն է, որ հայաստանյան իշխանություններն այնքան դիլետանտ ու գավառական մոտեցումներ ունեն քաղաքական հարցերում, որ սարսափելի է պատկերացնելը, թե ինչ տեղի կունենա, երբ սրանք ճակատագրական որոշումներ կայացնելու խնդրի առաջ կանգնեն։
Թուրքիայի ախորժակն ուտելիս կարող է բացվել
Էրդողան–Դավութօղլու զույգի նախաձեռնած ռազմական գործողություններն Իրաքում և Սիրիայում հիմնականում ներքաղաքական նպատակով են։
«Իսլամական պետության» դեմ պայքարի քողի տակ (ԻՊ հիմնական հովանավորը հենց Թուրքիան է, ու բոլոր ահաբեկիչները հենց Թուրքիայի տարածքով են միանում ԻՊ գրոհայիններին) թուրքական իշխանություններն ուզում են ջարդել քրդական դիմադրությունն ու ոչնչացնել պրոքրդական կուսակցությունը Թուրքիայում։
Ժողովրդա–դեմոկրատական կուսակցությունն, ինչպես հայտնի է, հաղթահարել է 10–տոկոսանոց արգելքը և հայտնվել Թուրքիայի խորհրդարանում։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը զրկվել է օրենսդիր մարմնում հսկիչ փաթեթից և չի կարողանում կառավարություն ձևավորել։ Էրդողանը հակաքրդական ռազմագործողություններով խնդիր է դրել շահել Թուրքիայի ազգայնական շրջանակների ձայները ու, միևնույն ժամանակ, խաղից հանել պրոքրդական կուսակցությանը։
Թուրքիայի իշխանություններն իրենց նպատակին հասնելու համար փորձում են միջազգային աջակցություն ստանալ կամ առնվազն չեզոք վերաբերմունքի արժանանալ։ Դա է պատճառը, որ նրանք ֆորմալ առումով հայտարարում են, թե կռիվ են մղում ԻՊ–ի դեմ, սակայն բոլոր լուրջ շրջանակները հասկանում են, որ դա հակաքրդական գործողություն է, և առավելապես ունի ներքաղաքական ենթատեքստ։
Արևմուտքի դրական վերաբերմունքին արժանանալու համար Էրդողանը ոչ միայն ԻՊ–ի դեմ պայքարի նորաձև քայլն է արել, այլ նաև հակառուսական հայտարարություն հնչեցրել։ Նա նշել է, որ Թուրքիան երբեք չի ճանաչի Ղրիմի «բռնակցումը»։ Թուրքիայի նախագահը նաև խոսել է Ղրիմի թաթարների իրավունքներից։ Նման վարքագծով թուրքական իշխանություններն ուզում են ազատել ձեռքերն ու Արևմուտքի լուռ պահվածքի ներքո՝ անցնել ամբողջատիրական ռեժիմի ձևավորմանը Թուրքիայում։

Գևորգ Գևորգյան