Առաջարկվող սահմանադրական փոփոխությունների, ավելի ճիշտ՝ «սահմանադրական» հեղաշրջման, շահառուների շրջանակները պարզելու համար կգնանք բացառման ճանապարհով։ Այսինքն, ցույց կտանք, թե ովքեր չեն շահի դրանից, հետո «տակը» ինչ մնա՝ նրանք էլ կդառնան շահառուները։
Եվ այսպես, նոր Սահմանադրությունից տուժելու է ՀՀ շարքային քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, քանզի Սերժ Սարգսյանի վերարտադրության համար իրականացվող այս փոփոխությունը նշանակում է «Այո՛ թալանին» ծրագրի շարունակականություն։
Եթե ՀՀԿ ղեկավարին հաջողվի կյանքի կոչել իր պլանները, ապա Հայաստանը վերջնականապես կվերածվի մի մեծ ՀԷՑ–ի, այսինքն՝ թալանի համար «հաշիվ–ապրանքագիր» կներկայացնեն հայաստանցիներին։
Կտուժեն նաև բիզնեսի բոլոր շերտերն անխտիր, քանզի նոր Սահմանադրությունը հնարավորություն կտա ավարտին հասցնել «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումը։ Դա էլ իր հերթին նշանակում է տնտեսական անկում, ներդրումների կրճատում, կապիտալի փախուստ, աղքատության աճ և, ի վերջո, արտագաղթի ավելի բարձր տեմպեր։
Նոր Սահմանադրության մեջ ամրագրված «խորհրդարանական կայուն մեծամասնության» հաստատման պարագայում քաղաքացիական հասարակության զարգացումը բացառված է այնպես, ինչպես բոլշևիկների օրոք։
Թող զարմանալի չթվա՝ սերժական Սահմանադրության անցկացման արդյունքում տուժելու են ոչ միայն իշխանական համակարգից դուրս գտնվող քաղաքական ուժերը, այլ նաև ՀՀԿ–ն, որին վերապահված է օգտագործվող գործիքի ֆունկցիան։ Ասել է թե՝ նախատեսվում է ոչ թե միակուսակցական համակարգի ներդրում, այլ մեկ անձի ու նրա նեղ բարեկամական շրջապատի տոտալ իշխանություն։ ՀՀԿ–ն այդ «ռասկլադում» կենթարկվի բնաջնջման, քանզի դա ավելորդ բեռ կդառնա «Վերջի բոլշևիկի» համար։ Ստալինն էլ իշխանությունն ամբողջությամբ վերցնելուց հետո վերացրեց իր բոլոր «թիմակիցներին» և նրանց փոխարեն բերեց անգաղափար ու անհայրենիք երիտկարիերիստներին, որոնց, ի դեպ, ժամանակի ընացքում նույնպես «չիստկաների» ենթարկեց։
Նոր Սահմանադրության «կատոկի» տակ կընկնեն ոչ միայն իրապես անկախ լրատվամիջոցները, այլ նաև «Գեբելսյան» քարոզչամեքենայի այսօրվա անխոնջ մշակները, քանի որ «Մեկ օլիգարխի տնտեսության» պարագայում ավելորդ ուտող բերանների կարիք չկա շատ պարզ պատճառով՝ քաղաքական ու տնտեսական կյանքի մենաշնորհացման դեպքում «ընդդիմադիր» ու «տակից» աշխատողների պահանջարկը զրոյանում է։
Եվ ամենակարևորի մասին։ Համատարած ու համակարգված թալանի «սահմանադրական» մեխանիզմի ներդրումն ուղղակիորեն կհարվածի Ղարաբաղին ու «ռեկաշետով»՝ նաև ՀՀ անվտանգությանը։
Եթե հանենք այս բոլոր շերտերին, ապա «տակը» մնում են Սերժ Սարգսյանն ու նրան կից նեղ շրջապատը։ Իսկ զոհասեղանին են հայտնվում ՀՀ–ն ու ԼՂՀ–ն՝ քաղաքացիներով հանդերձ։
Դե հիմա ինքներդ որոշեք, թե արդյոք սահմանադրափոխության գործընթացը կե՞ղծ օրակարգ է, և արդյոք չարժե՞ դուրս գալ այս խայտառակ նախաձեռնության դեմ։
Սահմանադրական փոփոխությունների շահառուները

Պատասխանը, կարծում ենք, ակնհայտ է։
Կարեն Հակոբջանյան