Լրահոս

23.09.2010 12:58


Հանուն իր երեխաների և կատուների՝ Պամելա Անդերսոնն այլևս չի մերկանա

Հանուն իր երեխաների և կատուների՝ Պամելա Անդերսոնն այլևս չի մերկանա

Պամելա Անդերսոնը հայտարարել է, թե ավարտում է տղամարդկանց ամսագրերում բաց տեսարաններով նկարահանվող մոդելի իր կարիերան։ Այս մասին նա ասել է «Playboy» ամսագրի երեկույթի ժամանակ Բուխարեստում։ «Romanian Times»-ի փոխանցմամբ՝ Անդերսոնը պարզաբանել է, որ այդ որոշումն ընդունել է առաջին հերթին հանուն իր որդիների, քանի որ նրանց վրա շարունակ ծիծաղում են և հումորներ անում՝ ասելով, թե իրենց մայրը հանրահայտ է դարձել մերկ նկարահանվելու շնորհիվ։

«Ես այլևս որևէ նման բան չեմ անելու։ Ի վերջո, գեղեցիկ շատ աղջիկներ կան, ովքեր ինձնից լավ կարող են նկարահանվել։ Իսկ ինձ այժմ բոլորովին այլ բաներ են հետաքրքրում։ Ես ուզում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել Կանադայում, կենդանիների՝ իմ կատուների և շների հետ միասին»,-ասել է 43-ամյա Անդերսոնը։

«Playboy»-ի հետ նա համագործակցում է 1989թ. և այդ ամսագրի շապիկին հայտնված լուսանկարների թվով առաջատարն է։ Այժմ մոդելը հիմնականում զբաղված է կենդանիների պաշտպանությանն ուղղված բարեգործությամբ։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը