Թաթուլ Մանասերյան. «Պետք է հասնել այն նպատակին, որ Հայաստանում մարդիկ չվախենան ծերությունից»
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի նախագծին՝ ասել է, թե կենսաթոշակային բարեփոխումները բավական լուրջ խնդիրների հետ են կապված։
-Պետք է հասնել այն նպատակին, որ Հայաստանում մարդիկ չվախենան ծերությունից, այլ հանգիստ ու ապահով ծերություն ունենան։ Ապահով՝ գոնե նվազագույն պահանջները բավարարելու համար, և ունենան նաև ընտրության հնարավորություն՝ ունենան նվազագույնը,-նշել է նա։
Ըստ Թաթուլ Մանասերյանի՝ օրենքը պետք է հստակ լինի, և կուտակային այդ հիմանադրամը չպետք է պատասխանատվությունից խուսանավելու հնարավորություն ունենա։
-Գիտք, որ հնարավորություն կարող է ընձեռվել այդ միջոցներով ներդրումներ կատարել, բայց նախագծում խիստ խոցելի եմ համարում սնանկության մասին վերապահումը, որ հնարավոր է՝ սնանկանա, և թե այդ պատասխանատվությունը ով պետք է կրի, բավական անորոշ է։ Այս կատեգորիաները պետք է հիմնովին վերացվեն,–հավելել է նա։

7or.am