Վարդան Այվազյանը հանգամանալից ծանոթացել է Հրանտ Բագրատյանի ծրագրին
Հայաստանում հետճգնաժամային իրավիճակի և դրա բարելավման մասին սեպտեմբերի 23-ին «Հենարան» ակումբում խոսել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գագիկ Մինասյանն ու Վարդան Այվազյանը։ Գագիկ Մինասյանը, մասնավորապես ներկայացնելով ՀՀ տնտեսական ցուցանիշները, նշել է, որ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ այս տարի հուսադրող տնտեսական աճ է նկատվում։ Նա կարևորել է հատկապես ներմուծման համեմատ արտահանման աճի դինամիկան։
-Կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը գործի մեջ է, և տալիս է իր էական արդյունքները,-ասել է Վարդան Այվազյանը։
«Փորձե՞լ եք օգտվել ՀԱԿ-ի ներկայացրած 100 քայլ հակաճգնաժամային ծրագրից» հարցին ի պատասխան՝ Վարդան Այվազյանն ասել է, որ սխալ կլինի միանշանակ ասել, թե ծանոթ չեն կամ չեն օգտվել.
-Պարոն Բագրատյանի ներկայացրած ծրագրին հանգամանալից ես ծանոթացել եմ։ Շատ հետաքրքիր և ողջունելի է։ Կարող եմ հստակ, միանշանակ ասել, որ այդ ծրագրի մեջ ներառված որոշակի դրույթներ, որ պետք է արվեն, իրականացվում են։ Ես նայել եմ և ասում եմ՝ այսօր կառավարության ծրագրի որոշակի դրույթների մեջ մեկը-մեկին համընկնում է «100 քայլի» որոշակի քայլերի հետ։

7or.am