Լրահոս

23.09.2010 13:44


100 տարվա ընմիջումից հետո Վիրջինիայում մահապատիժ կիրականացվի

100 տարվա ընմիջումից հետո Վիրջինիայում մահապատիժ կիրականացվի

Մոտ 100 տարվա ընդմիջումից հետո ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում մահապատիժ են իրականացնելու։ Սեպտեմբերի 23-ին՝ տեղի ժամանակով 21։00-ին, մահացու ներարկում են կատարելու դատապարտյալ Թերեզա Լյուիսին։ Նա մեղարդվում է 2002թ. ամուսնու և խորթ որդու սպանությունը պատվիրելու համար։ Թերեզա Լյուիսը ներման խնդրանքով բազմիցս դիմել է բարձր ատյաններին, սակայն մերժում է ստացել։ Նա «CNN»-ի թղթակցին հեռախոսով հայտնել է, որ խորապես զղջում է իր արարքի համար։ ԱՄՆ-ում ի պաշտպանություն Թերեզա Լյուիսի հասարակական շարժում է սկսվել։ Որպես հիմնավորում՝ մատնանշվում է, որ Լյուիսը հավատում է Աստծուն և օրինակելի վարք է դրսևորում բանտում։ Փաստաբաններն էլ ասում են, որ կինը ղեկավարվել է այլ անձանց կողմից և չէր կարող սպանությունը ինքնուրույն պատվիրել։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը