«Զենքի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1990թ. և կարգավորում է քաղաքացիական, ծառայողական ու ձեռքի մարտական հրաձգային զենքի կամ սառը զենքի շրջանառությունը ՀՀ տարածքում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ ԿարենՄեհրաբյանը։
Նա տեղեկացրել է, որ Հայաստանում ներկայում հաշվառվածէ քաղաքացիներին պատկանող 45 822 միավոր զենք, որոնց մեջ ներառված են որսորդական, գազային, պարգևատրական զենքեր և հավաքածուներ։
Կարեն Մեհրաբյանը նշել է, որ գործող օրենսդրության համաձայն՝ 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին իրավունք ունի ձեռք բերելու միայն քաղաքացիական զենքի տեսակներ՝ ներկայացնելով օրենքով սահմանված որոշակի փաստաթղթեր.
-Ծառայողականի և մարտականի մասին խոսք լինել չի կարող,-ավելացրել է Կ. Մեհրաբյանը։
ՀՀ–ում 45 822 միավոր զենք կա հաշվառված
«Զենքի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1990թ. և կարգավորում է քաղաքացիական, ծառայողական ու ձեռքի մարտական հրաձգային զենքի կամ սառը զենքի շրջանառությունը ՀՀ տարածքում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանը։
Նա տեղեկացրել է, որ Հայաստանում ներկայում հաշվառված է քաղաքացիներին պատկանող 45 822 միավոր զենք, որոնց մեջ ներառված են որսորդական, գազային, պարգևատրական զենքեր և հավաքածուներ։

7or.am