Տնտեսական

23.09.2010 14:43


Ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալքին արդեն Հայաստա՞ն է հասել

Ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալքին արդեն Հայաստա՞ն է հասել

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը անդրադառնալով ՀՀ տնտեսական իրավիճակին՝ ասել է, թե ծայրահեղությունների գիրկն ընկնել պետք չէ։

-Ես խորհուրդ կտայի, որ ավելի զգոն արտահայտվեին և՛ նրանք, որոնք ժամանակից շուտ շտապում են շատ գունեղ ներկայացնել նվաճումները, և՛ նրանք, որոնք սև վրձինով ամեն ինչի վրայով կարող են անցնել։ Ազգային վիճակագրական ծառայության հայտնած տվյալները տարվա 8 ամիսների կտրվածքով խիստ իրարամերժ են։ Սա այն իրավիճակն է, որ լրջորեն պետք է նայել՝ մի կողմից առանց ծափահարությունների, առանց թբկահարելու հաջողությունները, մյուս կողմից էլ առանց ասելու,  թե կործանվել-վերջացել ենք։ Թեև ես իմ վերապահումներն ունեմ նաև վիճակագրական ծառայության հաղորդած թվերի, մեթոդոլոգիայի վերաբերյալ, բայց ընդունում ենք այն, ինչ պաշտոնական է, քանի որ այլ տվյալներ չունենք և չենք կարող ունենալ,-նշել է նա։

Թաթուլ Մանասերյանի խոսքերով՝ առաջին 5 ամիսներին ՀՀ-ում գրանցվել է  8,8% տնտեսական աճ, իսկ հաջորդ երկու ամսում լուրջ հետընթաց է արձանագրվել, որն էլ ահազանգ է բոլորիս համար։ Նա խուսփել է որևէ կանխատեսում անել տարեվերջի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ և նշել է, որ այդ ցուցանիշները երկու հիմնական հանգամանքից  է կխված։

-Առաջինը կախված է համաշխարհային տնտեսույթան զրագացումներից, որոնք անպայման ազդելու են Հայաստանի վրա իրենց հերթին երկու առումներով՝ Հայաստանը բաց շուկայական տնտեսություն է, և Հայաստանը 6-7 անգամ ավելի շատ ներկրում է, քան արտահանում, և ներկրման գները համաշխարհային շուկայի գներն են։ Երկրորդ ճգնաժամի ալիքի մասին շատ են խոսում ճանաչված, միջազգայի մասշտաբով հայտնի փորձագետները, և Հայաստանը ևս զերծ չի մնացել։ Ճգնաժամի այդ ալիքն արդեն մի քանի շաբաթ, մի քանի ամիս է՝ Հայաստանում է։ Շատ բան կախված է նրանից, թե մենք ինչպես կկարողնանք դիմակայել ճգանաժամին և այն խնդիրներին,  որ մինչ այդ էլ բնորոշ էին Հայաստանի տնտեսությանը։ Եթե ամեն ինչ վերագրենք համաշխարհային ճգնաժամին, շատ վատ կլինի,-նշել է Թաթուլ Մանասերյանը։

Պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե արդյոք արդարացի՞ են կառավարության կողմից վարվող տնտեսկան քաղաքականության հասցեին հնչած քննադատությունները՝ նա ասել է, թե ինքը միշտ էլ քննադատաբար է մոտեցել կառավարության քայլերին, բայց և չի կարող ասել, թե ընդհանրապես քայլեր չեն արվում, և կառավարությունն անում է այն, ինչը թույլ են տալիս նրա անդամների մտավոր ունակությունները։

-Որևէ քննադատություն անհրաժեշտ  է։ Չի կարելի խուսափել քննադատությունից։ Եթե մենք պիտի տեսնենք մարդկանց, որոնք պետք է ծափողջույններով դիմավորեն վերիվարումները, ասեն, որ ամեն ինչ բացարձակ ճիշտ է, սազն առնել-գովել, ինձ թվում  է՝ ամենամեծ վնասն են տալու և՛ կառավարությանը, և՛ երկրին։ Պետք է սթափ մտածել, և ամենագնահատելին կլինի այն մարդը կամ այն քաղաքական ուժի կեցվածքը, որը կառուցողական կքննադատի և ելք կառաջարկի,-նշել է Թաթուլ Մանասերյանը։

Անդրադառնալով գնաճին՝ նա նշել է, թե հիմնականում այդ գնաճը պայմանավորված է գյուղատնտեսության ճգնաժամային վիճակով, որի դեմը հնարավոր էր առնել, բայց համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել։ Մասնավորապես կարտոֆիլի, հացահատիկի վերաբերյալ նա նշել է, թե իր դիտարկմամբ՝ մենք այնքան ներուժ ունենք, որ ինքներս մեզ լիարժեք ապահովենք և կախված չլինենք դրսի շուկայի տատանումներից։

Այն հարցը, թե բավարա՞ր է գնաճի մեղմմանը միտված կառավարության այն որոշումը, ըստ որի նոյեմբերին կենսթոշակներն ու նպաստները բարձրանալու են, Թաթուլ Մանասերյանը պատասխանել է, թե եթե ասի՝ այո, ապա բոլորը կզրմանան և կծիծաղեն իր ասածի վրա։

-Իհարկե՝ ոչ, նման բան չի կարող լինել, բայց չանել այդ բանը ևս անթույլատրելի է։ Եթե ինձ հարցնեք, եթե ես լծակներ ունենայի՝ կփորձեի մի քիչ ավելի խիստ վարվել և ստվերային տնտեսությունը բացահայտելու  հաշվին գումարները դուրս բերել և խոցելի խավերի ապահովությանն ուղղել,-ընդգծել է նա։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը