Աբդուլահ Գյուլ. «Թուրքիան պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը»
Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քննարկումից առաջ հանդիպելով լրագրողների հետ՝ հայտնել է, թե Թուրքիան պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։
-Վրաստանը մեր ընկերն է, որի հետ մենք ունենք հրաշալի հարաբերություններ։ Ես դեռ չգիտեմ, թե Վրաստանի հետ կապված հակամարտությունները ՄԱԿ-ում քննարկման առարկա լինելո՞ւ են, թե՞ ոչ, բայց դուք գիտեք, որ Թուրքիան պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը,-ասել է նա։
Բանավեճի ժամանակ տարբեր երկրների ղեկավարների հետ միասին ելույթ է ունենալու նաև Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ իր ելույթում նա շեշտադրումներ է անելու հենց Վրաստանի հակամարտությունների և երկրի առջև ծառացած սպառնալիքների վրա։