Սա փոքր երկիր ա. սթափվե՛ք և քաղաքական զսպվածությո՛ւն ցուցաբերեք (#ես_վովան_եմ)
Սահմանադրափոխության գործընթացի հետ ամեն ինչ պարզ է։ Սերժ Սարգսյանը դրանով նախ ուզում է հաղթահարել գործող Սահմանադրության 50–րդ հոդվածում ամրագրված ժամկետային խոչընդոտը և, բացի այդ, ուզում է ցմահ իշխելու հնարավորություն ունենալ՝ միլիոն լիազորություններով և զրո պատասխանատվությամբ։
Նոր Սահմանադրության նախագծում ամբողջությամբ արտացոլված են ՀՀԿ ղեկավարի պատկերացումները պետական կառավարման համակարգի, պետական պաշտոնյաների պահվածքի և անձամբ իր իրավունքների մասին։
Այսպես, Սերժ Սարգսյանն իր սահմանադրական նախագծով Կենտրոնական բանկի նախագահին, Վերահսկիչ պալատի անդամներին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին, Մարդու իրավունքների պաշտպանին կոչ է անում քաղաքական զսպվածություն ցուցաբերել։ Եվ ընդհանրապես, Սերժը բոլորին հրահանգում է քաղաքական զսպվածություն ցուցաբերել ու չքաղաքականացնել քաղաքականությունը։ Ճիշտ է, «Մի՛ քաղաքականացրեք» ձևակերպումը դեռ տեղ չի գտել Սահմանադրության նախագծի մեջ, բայց քանի որ այն մաս–մաս են հրապարակում, ուստի դեռ ամեն ինչ կարող է առջևում լինել։
Եթե Հայաստանն այլ տիպի երկիր լիներ, այլ ավանդույթներ ու այլ ինստիտուտներ ունենայինք, ապա Սահմանադրության նախագծի մեջ «քաղաքական զսպվածություն» ձևակերպումը կարելի էր ուրիշ ձևով հասկանալ։ Սակայն հայաստանյան իրողություններն ու անձամբ Սերժ Սարգսյանի պատկերացումները հաշվի առնելով՝ կարող ենք պնդել, որ «քաղաքական զսպվածության» տակ ՀՀԿ ղեկավարն այլ բան նկատի ունի։
Իշխա՛ն, մի քիչ «համազո՛ւսպ» եղիր
Եթե հիշում եք, քաղաքական զսպվածության թեման առաջին անգամ հրապարակավ շոշափվեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի զեկույցի կապակցությամբ։
Զաքարյանի գլխավորած կառույցը հայտնաբերել էր, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը թալանել է բյուջեն՝ «ատկատային» գնումների և այլ մեքենայությունների միջոցով։ Խոսքը հսկայական գումարների մասին էր։
Պարզ է, որ վարչապետ Տիգրանը մենակ չէր «կերել», այլ գործել էր բարձր հովանու ներքո, բայց Իշխանը, լավ չհասկանալով, որ Սերժ Սարգսյանը հրահանգել է բացահայտել չարաշահումները, բայց չի հրահանգել բարձրաձայն խոսել այդ մասին (երևի Իշխանին ասել է՝ թալանը գտիր՝ միաժամանակ նրա «սախատ» ոտքը սեղմելով), բռնեց ու ԱԺ ամբիոնից խոսեց համատարած գանձագողության մասին։
Դրանից հետո Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրեց, «մին լյավ» ջղայնացավ Զաքարյանի վրա, դատախազությանն էլ կոչ արեց չգնալ հայտնաբերված թալանի հետևից։
Սերժը նաև կոչ արեց Իշխանին զսպվածություն ցուցաբերել և բյուջեի թալանից դժգոհել միայն իր տանը, իսկ ահա հրապարակային դաշտում ծպտուն չհանել։
Այդ պատմությունից հետո Իշխանին այլևս խոսելիս չենք տեսել։ Նրան անգամ արգելվեց ԱԺ–ում զեկույցով հանդես գալ։
Զսպվե՛ք, գժուկնե՛ր (#սա_փոքր_երկիր_ա)
Հիմա Սերժ Սարգսյանն իր հագով Սահմանադրություն է կարում և ուզում է սահմանադրորեն ամրագրել «քաղաքական զսպվածության» կոդը։
Հաշվի առնելով, թե ինչ է հասկանում «Վերջի բոլշևիկը» «քաղաքական զսպվածություն» ձևակերպումն օգտագերծելիս, կարող ենք բացել փակագծերը.
–Դատախազությունը երբ իմանում է, որ Լիսկան կամ իր տղան գյուլլել կամ ծեծել են որևէ մեկին, ապա պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերի, ու չշտապի համապատասխան քայլեր ձեռնարկել, իսկ ոստիկանությունը (#եսվովանեմ), «քաղաքական զսպվածության» շրջանակներում, պետք է ամեն ինչ անի, որ անհրաժեշտության դեպքում Լիսկան կամ իր տղան փախչեն Հայաստանից, մինչև Սերժ Սարգսյանը կորոշի, թե ինչ անել կամ չանել։
–Ոստիկանությունը քաղաքական զսպվածություն պետք է ցուցաբերի նաև հանրահավաքների, երթերի, ցույցերի ժամանակ՝ հնարավոր բոլոր միջոցներով ջարդելով ՀՀ քաղաքացիներին ու պահելով «Վերջի բոլշևիկի» աթոռը. Վովա Գասպարյան հանդիսացող Վովա Գասպարյանը քաղաքական զսպվածության ու սթափության կոչ պետք է անի գժուկներին ու այլոց։
–Երբ ԿԸՀ–ն իմանում է Սերժի օգտին խփված տոկոսների անօրինականության մասին, ապա պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերի, և չխոսի ընտրակեղծիքների մասին, այլ պետք է կոչ անի ՀՀ քաղաքացիներին չքաղաքականացնել ընտրությունները և համակերպվել արդյունքների հետ։
–Վերահսկիչ պալատը պետք է հայտնաբերի պետբյուջեի թալանը, բայց միաժամանակ քաղաքական զսպվածություն ցուցաբերի ու բացբերանություն չանի։ Թալանի մասին պետք է զեկուցվի ցածրաձայն՝ միայն Սերժի ականջին, որպեսզի վերջինս ճշտի, թե արդյոք իրեն չե՞ն «քցել» իր նշանակած պաշտոնյաները, ասել է թե՝ Վերահսկիչ պալատի քաղաքական զսպվածության էությունը թալանի վերահսկողությունն է, որպեսզի սրիկաները հանկարծ չխաբեն շեֆին ու ճիշտ համամասնություններով «վերև» հասցնեն։
–Մարդու իրավունքների պաշտպանի քաղաքական զսպվածությունը պետք է դրսևորվի ամեն օր, քանզի հակառակ պարագայում նա չի համարվի մեկ մարդու, այսինքն՝ Սերժ Սարգսյանի իրավունքների պաշտպան (դատելով ամենից՝ ՀՀԿ ղեկավարը Կարեն Անդրեասյանի քաղաքական զսպվածությունից գոհ է. երիտբոլշևիկների ներկայացուցիչը լավ է կատարում իր դեմագոգիկ գործառույթը),
–Կենտրոնական բանկի նախագահը քաղաքական զսպվածություն պետք է ցուցաբերի ու նաև՝ համավոր հարսնություն անի հատկապես այն պահերին, երբ դոլարի «կուրսը» թռնում է, «չենջերը» դոլար չեն վաճառում, և մարդիկ ընկնում են խուճապի մեջ։ ԿԲ նախագահը պետք է այնքան զուսպ լինի, որ պղտոր ջրում ձուկ որսալու պահերին ծպտուն չհանի, մինչև Սերժ Սարգսյանը և իր մերձավոր շրջապատը կավարտեն իրենց «պետականամետ» գործերը տարադրամի շուկայում։ ԿԲ նախագահի քաղաքական զսպվածությունը պետք է երևա նաև դոլարային պահուստները մսխելու և ոսկին էժան գնով վաճառելու ժամանակ։
–Հեռուստատեսությանևռադիոյիհանձնաժողովիանդամներն այնքան զուսպ պետք է լինեն, որ էլ չասելու։ Նրանք պետք է հետևեն, որպեսզի եթերը հանկարծ չքաղաքականացվի, ու մարդկանց հոգիները չպղտորվեն։ Այդ անդամները պետք է ամեն ինչ անեն, որ եթերում լինեն միայն ապաքաղաքական ու բարի լուրեր, դիշովի երաժշտություն, ախմախ սերիալներ ու տափակ հումոր։ Դե, իսկ եթերային աստղը պետք է լինի միայն ու բացառապես Սերժ Սարգսյանը՝ քաղաքական զսպվածության քայլող մարմնավորումը։

–Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն այնքան զուսպ պետք է լինեն, որ էլ չասելու։ Նրանք պետք է հետևեն, որպեսզի եթերը հանկարծ չքաղաքականացվի, ու մարդկանց հոգիները չպղտորվեն։ Այդ անդամները պետք է ամեն ինչ անեն, որ եթերում լինեն միայն ապաքաղաքական ու բարի լուրեր, դիշովի երաժշտություն, ախմախ սերիալներ ու տափակ հումոր։ Դե, իսկ եթերային աստղը պետք է լինի միայն ու բացառապես Սերժ Սարգսյանը՝ քաղաքական զսպվածության քայլող մարմնավորումը։
Կարեն Հակոբջանյան