-ՀՀ-ում զենքով պարգևատրելու իրավունք ունեն ՀՀ նախագահը, վարչապետը, պաշտպանության նախարարը, Ոստիկանության պետը և ազգային անվտանգության ծառայության տնօրենը,-խոսելով զենք կրելու, ինչպես նաև պարգևատրելու իրավունքի մասին'ասել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ ԿարենՄեհրաբյանը։
-Քանի որ զենք ձեռք բերելու և կրելու համար նախատեսվում են որոշակի սահմանափակումներ, բնականաբար, կարելի է զենք նվիրել այն քաղաքացուն, ով ունի զենք կրելու իրավունք։
Կ. Մեհրաբյանը նշել է, որ ՀՀ քաղաքացին կարող է ունենալ 3 միավոր ակոսափող և 5 միավոր ողորկափող հրազեն, իսկ դրանից ավելի չափաբաժնով զենք քաղաքացին կարող է ներառել հավաքածուի մեջ.
-Հավաքածուի մեջ զենքի միավորի սահմանափակում չի տրվում, քաղաքացին հավաքածուի մեջ կարող է անսահմանափակ զենք ունենալ, սակայն այնտեղ ներառված զենքը քաղաքացին կրելու իրավունք չունի, ունի միայն պահելու իրավունք։
Ովքե՞ր կարող են զենքով պարգևատրել
-ՀՀ-ում զենքով պարգևատրելու իրավունք ունեն ՀՀ նախագահը, վարչապետը, պաշտպանության նախարարը, Ոստիկանության պետը և ազգային անվտանգության ծառայության տնօրենը,-խոսելով զենք կրելու, ինչպես նաև պարգևատրելու իրավունքի մասին'ասել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանը։

7or.am