Լրահոս

23.09.2010 15:50


Ճապոնիայում եւ Նիդերլանդների Թագավորությունում ստեղծվել են ՀՀ դեսպանություններ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանգիր է ստորագրել Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին, համատեղության կարգով, Սերբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը' Աթենք):

Հանրապետության ղեկավարի նույն օրվա այլ հրամանագրերով Ճապոնիայում եւ Նիդերլանդների Թագավորությունում ստեղծվել են Հայաստանի Հանրապետության դեսպանություններ /նստավայրերը' Տոկիո եւ Հաագա/:

Այս խորագրի վերջին նյութերը