Լրահոս

23.09.2010 16:07


Կարեն Մեհրաբյան. «Թիկնազորի մասին օրենքը դեռևս կարգավորված չէ»

Կարեն Մեհրաբյան. «Թիկնազորի մասին օրենքը դեռևս կարգավորված չէ»

-2010թ. 8 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է հանցագործության 10 279 դեպք, որոնցից 35-ը կատարվել է հրազենով: Իսկ 2009թ. նույն ժամանակահատվածում 9417 դեպք է գրանցվել, որից հրազենով կատարվել է 70 հանցագործություն,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հաղորդել է ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Մեհրաբյանը:

-35 դեպքերից շուրջ 10% կատարվել է հաշվառված, օրինական զենքով,-տեղեկացրել է Մեհրաբյանը։

Գործող օրենքի համաձայն՝ պետական մարմինների պաշտոնական անձանց տրվում է զենք կրելու թույլտվություն.

-Ազգային ժողովի պատգամավորները ոստիկանությունից ժամանակավոր օգտագործման համար հրազեն են ստանում,-ընդգծել է Կ. Մեհրաբյանը։

Ինչ վերաբերում է թիկնազորի զենք կրելուն, ապա վարչության պետի տեղակալի խոսքերով՝ մեզ մոտ թիկնազորի մասին օրենքը դեռևս կարգավորված չէ։

Կ. Մեհրաբյանը նաև նշել է, թե տեղեկություններ չունի, թե ՀՀ-ում քանի չհաշվառված զենք գոյություն ունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը