Լրահոս

23.09.2010 17:15


Լավրովն ու Քլինթոնը հանդիպել են

Լավրովն ու Քլինթոնը հանդիպել են

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 65-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ, քննարկվել է առառջիկայում նախատեսվող քաղաքական շփումների օրակարգը և այլն։ Հատուկ ուշադրություն է դարձվել եվրաանվտանգության վրա՝ շեշտը դնելով ԵԱՀԿ գագաթնաժողովի նախապատրաստման, Ռուսաստան-ՆԱՏՕ ձևաչափում երկխոսության զարգացման վրա։

Շոշափվել են նաև Իրանի միջուկային ծրագրի,  Աֆղանստանի իրավիճակի կարգավորման թեմաները։

 

Այս խորագրի վերջին նյութերը