Լրահոս

23.09.2010 17:32


Փոփոխություններ Երևանի ավագանու ԲՀԿ կազմում

Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, հաշվի առնելով Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Արման Վարդանյանի և Սուրեն Մասումյանի դիմումները իրենց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ, ինչպես նաև Մանուկ Հովհաննիսյանի, Խաչատուր Մկրտչյանի և Վարդգես Մկրտչյանի ինքնաբացարկի մասին դիմումները և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և ՀՀ ընտրական օրենսգրքի 138.18-րդ հոդվածի 11-րդ մասով' ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր գումարած հերթական նիստում որոշում ընդունեց Երևանի ավագանու անդամի թափուր մանդատները հանձնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Հովհաննես Կարապետյանին և Հրայր Հովսեփյանին:

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

 

Այս խորագրի վերջին նյութերը