Գյումրու նորակառույց Մուշ թաղամասում բնակիչները նորանոր թերություններ են հայտնաբերում
Գյումրու նորակառույց Մուշ թաղամասում ամեն ինչ շարունակում է մնալ նույնը: Դարձյալ՝ կոյուղու, ջրամատակարարման ու գազամատակարարման խնդիրներ, դուռ ու լուսամուտների տեղադրման հետ կապված պրոբլեմներ, և այս ամենից դժգոհող, բայց արդեն վախեցած բնակիչներ: Սակայն բնակիչներ էլ կան, ովքեր, որոնք որևէ վախենալու բան չունե, քանի որ սեփական միջոցներով են վերացնում բնակարանի թերությունները: Սամվել Գալստյանն ասել է, թե շատ է մտահոգված իր բնակարանի ճակատագրով, օրեցօր շինարարական նոր թերություններ է հայտնաբերում ու իր մասնագիտական կարծիքն այսպիսին է' նորակառույցների շինարարությունն անորակ է:
-Լլրիվ անորակ է կառուցած, ներքևի կոյուղու խողովակը լրիվ անցք էր, ջուր էր լցվում: Հարյուր անգամ ասեցինք՝ արեք-սարքեք, բայց մարդիկ չեկան: Տերը ես եմ, ես կսարքեմ,-պատմել է Սամվել Գալստյանը:
Նա նշել էր, որ բնակարանում շինաշխատանքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան.
- «Պերեգարոտկի» բլոկները ցեմենտ-ավազի փոխարեն գաջով են շարված: Մեջն էլ աղբ է լցած: Պատուհանների առաջ դրսի կողմից ոչ թե թիթեղ է ամրացված, այլ սովորական քար՝ տակը դատարկ։ Եթե անձրև գա, ամբողջությամբ տուն կլցվի,-ասել է Սամվել Գալստյանը:
Թաղամասում բնակիչներն իրենց բավական կաշկանդված էին պահում և շատ դեպքերում խուսափում էին առկա խնդիրները լրագրողներին ներկայացնելուց: Բնակիչների խոսքերով՝ իրենք խուսափում են բողոքելուց, քանի որ դրանից հետո շատ հնարավոր է, որ Գլենդել Հիլզը չվերացնի իրենց բնակարանների թերությունները:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի