1. Կրթության և գիության նախարար պարոն Արմեն Աշոտյանին
2. Մշախույթի նախարար Հասմիկ Պողոսյանին
3. Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին
4. ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին
5. Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանին
6. Արդարադատության նախարարություն Նախարար' Գևորգ Դանիելյան
7. Բանակի հետ այս կամ այն կերպ առընչվող բոլոր սուբյեկտներին
Պահանջելով լիարժեքորեն կատարել Հայոց Բանակի բարելավման մասով իրենց պարտականությունները,կոչ ենք անում, վերոհիշյալ գերատեսչությունների ղեկավարներին ընդունել Բանակ զորակոչվողների կամ արդեն ծառայողների հանդեպ իրենց մասով ունեցած թերացումները,գիտակցել սեփական մեղքի բաժինը և կիսել Պաշտպանական գերատեսչության հետ բանակը վերահսկելու և ցանկացած անհաջողության դիմաց պատասխանատվությունը կրելու գործը։
Մենք ընդունում ենք, որ Բանակում տեղի ունեցող անօրինականությունների համար պատասխանատու է նախ և առաջ Պաշտպանության նախարարությունը՝ ի դեմս նախարար Սեյրան Օհանյանի, սակայն մինչզորակոչային տարիքի երիտասարդների հետ աշխատանքի մասով ուղղակի պատասխանատվություն են կրում վերոնշյալ բոլոր սուբյեկտները, ինչի ոչ լիարժեք կատարումը, մեր խորին համոզմամբ, պատճառ է դառնում բանակ զորակոչված երիտասարդների միջև ոչ կանոնադրական,ոչ Հայեցի հարաբերությունների հաստատմանը և Բանակում արտակարգ պատահարներին։
Մեր Բանակը մեր փառքն ու պատիվն է, բանակի համար պատասխանատու ենք բոլորս։
ՀԵՄ. «Բանակի համար պատասխանատու ենք բոլորս»
Սույնով Դիմում ենք

Հայազն Երիտասարդների Միաբանություն