Լրահոս

24.09.2010 10:00


Իրանի նախագահ. «Սեպտեմբերի 11–ը ծրագրված է եղել ԱՄՆ կառավարության կողմից՝ սիոնական ռեժիմի փրկության համար»

Իրանի նախագահ. «Սեպտեմբերի 11–ը ծրագրված է եղել ԱՄՆ կառավարության կողմից՝ սիոնական ռեժիմի փրկության համար»

 ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի ժամանակ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադn իր ելույթում հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ի դեպքերն ամերիկյան իշխանությունների կողմից կարող էին և ծրագրված լինել՝ Իսրայելին պաշտպանելու նպատակով։ Իրանի նախագահի կարծիքով՝ ինչպես ամերիկյան, այնպես էլ այլ ժողովուրդների մեծամասնությունը համաձայն է, որ սեպտեմբերի 11-ը կազմակերպվել էր ԱՄՆ կառավարության որոշ շրջանակների կողմից, որպեսզի կանխվի ամերիկյան տնտեսության անկումը և Մերձավոր Արևելքում ամրապնդվի իրենց ազդեցությունը սիոնական ռեժիմի փրկության համար։

Այս խոսքերից հետո, ի նշան բողոքի, ԱՄՆ պատվիրակությունը լքել է դահլիճը, իսկ ԱՄՆ նախագահն Իրանի առաջնորդի հայտարարությունն անվանել է նողկալի։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը