ՀՀ ՊՆ. «Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Սեպտեմբերի 23-ին մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, թե օրերս հակառակորդի կողմից արձակված դիպուկահար կրակոցներից զոհվել են ԼՂՀ ՊԲ երկու զինծառայողներ:
Այս կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է.
Նշվածտեղեկությունըչիհամապատասխանումիրականությանը: Ինչպես հաղորդել են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից՝ ս.թ. սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմից արձակված կրակոցներից զոհվել է մեկ զինծառայող՝ եֆրեյտոր Անդրանիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1990թ., Շուշիի զինկոմիսարիատ), ինչի մասին նույն օրը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է համապատասխան հաղորդագրություն»:
ՀՀ ՊՆ. «Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Սեպտեմբերի 23-ին մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, թե օրերս հակառակորդի կողմից արձակված դիպուկահար կրակոցներից զոհվել են ԼՂՀ ՊԲ երկու զինծառայողներ:
Այս կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է.
Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հաղորդել են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից՝ ս.թ. սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմից արձակված կրակոցներից զոհվել է մեկ զինծառայող՝ եֆրեյտոր Անդրանիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1990թ., Շուշիի զինկոմիսարիատ), ինչի մասին նույն օրը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է համապատասխան հաղորդագրություն»: