ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովին մասնակցող դիվանագետին մեռած են գտել
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հետ կապված արտակարգ դեպք է գրանցվել՝ Նյու Յորքում նիկարագուացի դիվանագետին սպանված են գտել։
Նիկարագուայի նյույորքյան հյուպատոսարանում ութ տարի որպես դիվանագետ աշխատող 34-ամյա Սեզար Մերկադոյի դիակը գտել է նրա անձնական վարորդը, ով նրան պետք է հասցներ ՄԱԿ-ի ամենամյա Գլխավոր վեհաժողովին։
Դիվանագետի՝ կոկորդը կտրված դին հայտնաբերվել է իր իսկ բնակարանում։
Կասկածյալների և դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։ Ոստիկանները դիակի կողքին ՝ հատակին ընկած, հայտնաբերել են դանակ, որով էլ ենթադրաբար սպանել են դիվանագետին։