Լոռու մարզում գործող «Սանանոր» գիտահետազոտական ինստիտուտը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին արժանացրել է տնտեսական և քաղաքական գիտությունների պատվավոր դոկտորի կոչման:
Հիշյալ կազմակերպությունը հարցումներ է անցկացրել աղետի գոտու տարածքում աղետից հետո սոցիալ-տնտեսական զարգացումների վերաբերյալ և շատ տարօրինակ կերպով պարզել է, որ բնակչությունը դրական է գնահատում այդ զարգացումները: Հարցումներից պարզվել է նաև, որ Վարդան Ղուկասյանը մեծ ավանդ է ունեցել հետաղետյան սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման գործում: Պարզվում է նաև, որ պատվավոր դոկտորի կոչումը Գյումրու քաղաքապետը ստացել է այն բանի համար ևս, որ հանրապետության երկրորդ քաղաքում ապահովում է դեմոկրատիայի բարձր մակարդակ:
Կոչումը ստանալու ժամանակ Վարդան Ղուկասյանը շատ ազնվորեն խոստովանել է, թե ինքը տեղյակ չի եղել, որ դոկտորի կոչում է ստանալու. «Սա շոու չէ: Ազնիվ խոսք, ես պատահական եմ իմացել: Սա Հայաստանում գործող երևի միակ կազմակերպությունն է, որ առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու՝ կոչումներ է տալիս»,-ասել է Գյումրու քաղաքապետը:
Քաղաքական և տնտեսական գիտությունների պատվավոր դոկտորը Գյումրու քաղաքապետի միակ գիտական կոչումը չէ, ավելի վաղ նա արժանացել էր նաև ակադեմիկոսի կոչման:
Հավելենք, որ Վարդան Ղուկասյանը նաև կազակական զորքերի ատաման է, իսկ այժմ աշխատում է «Եղծ աղանդոց» կրոնագիտական աշխատության վրա, որը գրքի տեսքով շատ շուտով լույս կտեսնի:
Վարդան Ղուկասյանն այլևս դոկտոր է

Դերենիկ Մալխասյան
Գյումրի