ԱՄՆ պետդեպարտամենտ. «Հուսով ենք, որ ԱՄՆ–ի Սենատը հնարավորինս արագ կհաստատի Մեթյու Բրայզայի թեկնածությունը»
«Ամերիկայի ձայն»-ը, հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը, հաղորդում է, որ նշված կառույցը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի համար պաշտպանում է Մեթյու Բրայզայի թեկնածությունը և կարծում է, որ նա արժանի է այդ պաշտոնին։
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերով՝ Մեթյու Բրայզան ունի բոլոր անհրաժեշտ հատկանիշները՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում աշխատելու համար։
-Մեթյու Բրայզան մեր թեկնածուն է։ Նա ունի բոլոր անհրաժեշտ հատկանիշները այդ պաշտոնում աշխատելու համար, և մենք հուսով ենք, որ Սենատը հնարավորինս շուտ կհաստատի նրա թեկանածությունը,-ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։