Մեկնաբանություն

31.08.2015 00:30


Սերժ Սարգսյանի հաշվետվությունը

Սերժ Սարգսյանի հաշվետվությունը

Սերժ Սարգսյանը, հանդիպելով Արդարադատության նախարարությունում գրանցված մի քանի կուսակցությունների հետ, յուրօրինակ հաշվետվություն էր ներկայացնում հանրությանը։

Ճիշտ է, նա այդպիսի նպատակ չէր դրել (Բ26–ի ֆոտոսեսիան ընդամենը դրսի լսարանի համար «քաղաքական լայն կոնսոլիդացիա» բեմադրելու ակցիա էր), բայց այդպես ստացվեց։

ՀՀԿ ղեկավարի արտաքին ու ներքին (սոցիալ–տնտեսական) քաղաքականության արդյունքները երևում են վիճակագրական ամփոփագրերում և գյուլերի, նազարբաևների ու այլոց հետ հանդիպումների ժամանակ։ Իսկ ահա գաղջ մթնոլորտի ձևավորմանը նպաստող քայլերի ցուցադրությունը նախագահական նստավայրում էր։ Արդյունքները «տպավորիչ» էին։

Լուսանկարները Սարգսյանի անձնական ձեռքբերումներն էին բառիս բուն և փոխաբերական իմաստով։ Նա հանրությանը ցույց էր տալիս, թե ինչի վրա է ծախսվում տնտեսության երևացող հատվածից դեպի ստվեր հոսող գումարների մի չնչին, շատ չնչին մասը։ Նաև ցույց էր տալիս, թե դոլարի փոխարժեքի թռիչքն ինչպիսի անկում է ապահովել «կուսակցական» կոչված դաշտում։

Բացի այդ, Սարգսյանը ցույց էր տալիս հանրությանը, թե ինչ է լինելու «սահմանադրական» հեղաշրջումից հետո։

Հանրությանն այլ բան չի մնում, քան ի գիտություն ընդունել այդ հաշվետվությունը և ներկայացնել սեփական հաշվետվությունն ինքն իրեն։

Սարգսյանն, ի դեպ, հուշել է (կրկին ակամայից), թե ինչպիսին պետք է լինի հանրային հաշվետվությունը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը