«Սահմանադրական» հեղաշրջմանը կողմ արտահայտվողներն այլ փաստարկ չեն գտել, քան հայտարարել, թե քանի որ նախագահական ընտրությունները կեղծվում են ու դառնում քաղաքական լարվածության աղբյուր, ուստի նպատակահարմար է վերացնել առաջնային մանդատ ունեցող այդ ինստիտուտը։ Դա նույնն է, թե հայտարարես, որ գլխամաշկի թեփի դեմ պայքարելու համար պետք է կտրել գլուխը։
Ուզում են ասել, որ «խորհրդարանական կայուն մեծամասնության» գաղափարը ներմուծել են քաղաքական անկայունության դեմ պայքարի նպատակով, բայց դե, նման կայունություն մենք մի անգամ արդեն տեսել ենք ոչ վաղ անցյալում։
Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ–ում մի քանի տասնամյակ կար կայունագույն խորհրդարանական մեծամասնություն, չկար բազմակուսակցականություն, և կար չընտրովի «պոլիտբյուրո»՝ իր «գենսեկով»։ Արդյունքը եղավ այն, որ այդ պետությունը, ունենալով հսկայական ռեսուրսներ, փլուզվեց։
Թե ինչքան կդիմանա Հայաստանը «խորհրդարանական կայուն մեծամասնությունը», դժվար չէ կռահել։
Պետվատվերով գործող դեմագոգները նաև պնդում են, թե «խորհրդարանական կայուն մեծամասնությունը» պետությունն անկայունությունից հեռու պահելու ռազմավարական նպատակ է հետապնդում։ Նկատենք, որ դա պարզապես խաբեություն է։ Ժողովրդավարական երկրներում մրցակցությունը և ընտրական արդյունքներով պայմանավորված «անկայությունությունն» են պետության համար կայուն զարգացում ապահովում։ Օրինակներ՝ ինչքան ուզեք։
«Խորհրդարանական կայուն մեծամասնության» ձևավորումն այնպես, ինչպես ծրագրել են «վերևներում», նշանակում է սեփականության կենտրոնացման կայուն միտումներ և բիզնեսի մահացում։ Այդպիսի «կայունություն» եղել է և կա ավտորիտար ու տոտալիտար շատ պետություններում։ Նմանատիպ «կայունությունը» ներհատուկ է, օրինակ, միջինասիական երկրներին։ Մեր թշնամի Ադրբեջանում էլ «կայուն մեծամասնություն» կա՝ մեկ մարդու գլխավորությամբ։
Հայաստանը, եթե շատ էլ ցանկանանք կամ առանձնապես դեմ չլինենք, չի կարող սուպերավտորիտար ռեժիմ պահել։ Այդպիսի ռեսուրս մենք չունենք։ Նմանատիպ ռեժիմները պահանջում են նավթ ու գազ։ Մեր նավթն ու գազը ՀՀ քաղաքացիներն են, որոնց «արտահանելով»՝ այս իշխանությունները դրսից եկող դոլարների ակնկալիք ունեն։ Բայց մեր «նավթն» ու «գազն» այլևս չեն ուզում վերադառնալ դրամական փոխանցումների տեսքով։ Համ էլ՝ դրսում ճգնաժամ է, ու մասնավոր փոխանցումները չեն կարող բավարարել «խորհրդարանական կայուն մեծամասնություն» ունենալու ծրագիր մշակողների ախորժակը։
Հետևաբար, «սահմանադրական» հեղաշրջումը կանխելը դառնում է մեր «նավթն» ու «գազը» մեր երկրում պահելու և ՀՀ անվտանգությունն այդպիսով ապահովելու խիստ անհրաժեշտ խնդիր։
Հայաստանի «նավթն» ու «գազը»

Կորյուն Մանուկյան