Լրահոս

24.09.2010 14:01


Մինչև 2050թ. անընդհատ պատժվելու ենք

Մինչև 2050թ. անընդհատ պատժվելու ենք

2003թ. երկիր մոլորակը մուտք է գործել Ջրհոսի դարաշրջան, իսկ Պրազերպինա մոլորակն այժմ Կարիճի նշանի ներքո է, հետևաբար մարդու հոգեբանական կերտվածքը սկսել է ձևափոխվել, ավելացել են աղետները, ինչը շարունակվելու է մինչև 2050թ.։  

-Բոլոր փոփոխությունները կլինեն պատժի տեսքով։ Մենք բոլորս էլ տեսնում ենք, որ հիվանդությունները, բաժանությունները չափից ավելի շատացել են։ Այն ընտանիքներից շատերը, որոնք դեռևս գոյատևում են, արդեն փլուզման եզրին են, կամ նրանց, կարելի է ասել, փրկում է միայն հաշվարկային ամուսնությունը, քանի որ մեկը մյուսից կախման մեջ են և մի կերպ են հանդուրժում իրար։ Իսկ այն կատարյալ ընտանիքները, որոնց մասին ասել են դպրոցում և բուհերում, շատ քիչ են,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում նշել է աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը։

Իսկ թե 2011-12թթ. ընտրական ժամանակաշրջանում ի՞նչ փոփոխություններ կլինեն Հայաստանում, աստղաբան-էզոթերիկը «7օր»-ին ասել է, թե չի հաշվարկել, սակայն նշել է՝ մոլորակային ընդհանուր լարվածությունը գնալով մեծանալու է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը