Ինչպե՞ս իմանալ` քաղաքական գործիչներից ո՞վ է հոմոսեքսուալ
Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանին վրդովեցնում է, երբ հասարակությունը կամ լրագրողները, ելնելով այս կամ այն քաղաքական գործչի արտաքին տվյալներից, պիտակավորում են նրանց՝ ասելով, թե հոմոսեքսուալ են։
-Կինը կարող է ունենալ արտահայտված առնական պահվածք, բայց լեզբուհի չլինել։ Տղամարդը կարող է ունենալ կանացի պահվածք, բայց բացարձակ ո՛չ հոմոսեքսուալ լինել, ո՛չ էլ բիսեքսուալ։ Մարդու օրիենտացիան ոչ մի կապ չունի իր պահվածքի, վարքագծի հետ,-այսօր հրավիրված ասուլիսում ասել է սեքսապաթոլոգը։
«7օր»-հարցին ի պատասխան՝ նա նաև նշել է, որ Հայաստանում միասեռականների թիվը ո՛չ պակասել է, ո՛չ էլ ավելացել.
-Թիվը նույնն է։ Վիճակագրական տվյալնեով՝ հասարակության մեջ տղաների 5-6%-ն է, աղջիկների՝ 3-4%-ը։
Իսկ ստեղծված տպավորությունը, թե միասեռականները շատացել են, մասնագետը պայմանավորել է հիմնականում շփման դաշտի ազատականացմամբ ու արտասահմանյան օրենքների ու հոսանքների ազդեցությամբ։
Ի դեպ, 1973թ. հոմոսեքսուալիզմը հանվել է հիվանդությունների ցանկից։ Մնացել է դրա միայն մեկ ձևը։ Իսկ սեքսուալ այդպիսի կողմնորոշման պատճառների վերաբերյալ էլ 25-ից ավել տեսություն կա՝ այդ թվում նաև ի ծնե լինելն ու սեռական սխալ դաստիարակությունը։

7or.am