ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում իր տեսակետները կներկայացնի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։
Քոչարյանն իր տեսակետն այդ թեմայով վաղուց է հայտնել, պարզապես նոր Սահմանադրության տեքստի հրապարակումը պահանջում է լրացուցիչ գնահատական։
Թե կոնկրետ ինչ նոր շեշտադրումներով հանդես կգա երկրորդ նախագահը, կիմանանք շատ շուտով։
Ուշագրավն այն է, որ Քոչարյանի խոսքը դեռ չի հնչել, սակայն «անկախ» մամուլն արդեն «վերլուծում» է նրա ասածները, գնահատականներ տալիս, վարկածներ առաջ բերում, մատից հոտ քաշում, սուրճի բաժակի շուրջ «մեկնաբանություններ» անում և, իհարկե, հարթակ տրամադրում աղասիենոքյանատիպ կիսաալկոհոլիկի տեսքով «քաղաքագետների», որոնց հիմնական գործառույթը Քոչարյանի դեմ Սերժի օգտին գեղամյանություն անելն է (հիմա Գեղամյանը շատ հետևորդներ ունի և կարող է «դպրոցի» հիմնադիր–հայր համարվել)։
Դատելով ամենից՝ Բաղրամյան 26–ից շրջանառության մեջ են դրել հետևյալ կոդը՝ սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելը Ռոբերտ Քոչարյանին «այո» ասել է նշանակում։ Սերժենց կարծիքով այս կոդը հնարավորություն կտա սահմանադրական փոփոխությունների օգտին հանրային տրամադրություն ստեղծել և ձևավորվող «Ո՛չ»–ի ճակատի դեմ բազմաթիվ մուտիլովկաներ տարածել։
Զարմանալի է, որ իշխանական հարաբերությունների, քաղաքական կոնյունկտուրայի և հանրային տրամադրությունների առումով բավական ադեկվատ գնահատականների տիրապետող Սերժ Սարգսյանն իր քարոզչակոդում մեծագույն սխալ է թույլ տալիս։
Քոչարյանի քաղաքական, հանրային ու այլ տիպի ռեսուրսները միակն են, որ կարող են ռեալ մրցակցություն ապահովել ՀՀԿ ղեկավարի հետ պայքարում և «փոզմիշանել» վերարտադրության ծրագիրը։
Եվ ամենակարևորի մասին՝ Քոչարյանի իրական վարկանիշն ինչպես պետական ապարատում, այնպես էլ բիզնեսի բոլոր շերտերի մոտ ու հանրային տարբեր շրջանակներում հակադարձ համեմատական է Սերժ Սարգսյանի լեգիտիմության գրեթե զրոյական մակարդակին։
Քոչարյանը դրական արդյունքներ ունի և կարող է դրանց վրա հենվել, իսկ ի՞նչ է արել Սերժ Սարգսյանը «ֆուտբոլային» խայտառակ դիվանագիտությունից, տնտեսական համակարգի փլուզումից, արտագաղթ ապահովելուց և Հայաստանը միջազգային հարաբերություններում ֆուտբոլի գնդակի վերածելուց բացի։ Այնպես որ, Քոչարյանի օգտին ակամայից տարվող քարոզը տեխնոլոգիական առումով սխալ է սերժենց համար։ Բայց դա իրենց գործն է։
Ինչպես ասում են՝ երկու ահը (տվյալ դեպքում՝ հարցազրույցը) մի մահ է։
Երկու ահը (հարցազրույցը) մի մահ է
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում իր տեսակետները կներկայացնի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։
Քոչարյանն իր տեսակետն այդ թեմայով վաղուց է հայտնել, պարզապես նոր Սահմանադրության տեքստի հրապարակումը պահանջում է լրացուցիչ գնահատական։
Թե կոնկրետ ինչ նոր շեշտադրումներով հանդես կգա երկրորդ նախագահը, կիմանանք շատ շուտով։
Ուշագրավն այն է, որ Քոչարյանի խոսքը դեռ չի հնչել, սակայն «անկախ» մամուլն արդեն «վերլուծում» է նրա ասածները, գնահատականներ տալիս, վարկածներ առաջ բերում, մատից հոտ քաշում, սուրճի բաժակի շուրջ «մեկնաբանություններ» անում և, իհարկե, հարթակ տրամադրում աղասիենոքյանատիպ կիսաալկոհոլիկի տեսքով «քաղաքագետների», որոնց հիմնական գործառույթը Քոչարյանի դեմ Սերժի օգտին գեղամյանություն անելն է (հիմա Գեղամյանը շատ հետևորդներ ունի և կարող է «դպրոցի» հիմնադիր–հայր համարվել)։
Դատելով ամենից՝ Բաղրամյան 26–ից շրջանառության մեջ են դրել հետևյալ կոդը՝ սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելը Ռոբերտ Քոչարյանին «այո» ասել է նշանակում։ Սերժենց կարծիքով այս կոդը հնարավորություն կտա սահմանադրական փոփոխությունների օգտին հանրային տրամադրություն ստեղծել և ձևավորվող «Ո՛չ»–ի ճակատի դեմ բազմաթիվ մուտիլովկաներ տարածել։
Զարմանալի է, որ իշխանական հարաբերությունների, քաղաքական կոնյունկտուրայի և հանրային տրամադրությունների առումով բավական ադեկվատ գնահատականների տիրապետող Սերժ Սարգսյանն իր քարոզչակոդում մեծագույն սխալ է թույլ տալիս։
Քոչարյանի քաղաքական, հանրային ու այլ տիպի ռեսուրսները միակն են, որ կարող են ռեալ մրցակցություն ապահովել ՀՀԿ ղեկավարի հետ պայքարում և «փոզմիշ անել» վերարտադրության ծրագիրը։
Եվ ամենակարևորի մասին՝ Քոչարյանի իրական վարկանիշն ինչպես պետական ապարատում, այնպես էլ բիզնեսի բոլոր շերտերի մոտ ու հանրային տարբեր շրջանակներում հակադարձ համեմատական է Սերժ Սարգսյանի լեգիտիմության գրեթե զրոյական մակարդակին։
Քոչարյանը դրական արդյունքներ ունի և կարող է դրանց վրա հենվել, իսկ ի՞նչ է արել Սերժ Սարգսյանը «ֆուտբոլային» խայտառակ դիվանագիտությունից, տնտեսական համակարգի փլուզումից, արտագաղթ ապահովելուց և Հայաստանը միջազգային հարաբերություններում ֆուտբոլի գնդակի վերածելուց բացի։ Այնպես որ, Քոչարյանի օգտին ակամայից տարվող քարոզը տեխնոլոգիական առումով սխալ է սերժենց համար։ Բայց դա իրենց գործն է։
Ինչպես ասում են՝ երկու ահը (տվյալ դեպքում՝ հարցազրույցը) մի մահ է։
Կարեն Հակոբջանյան