Էրդողանը բացառում է Թուրքիայի դպրոցներում քրդերենով կրթության ներդրումը
Ինչպես հաղորդում է «CNN Turk» հեռուստաալիքը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը բացառել է թուրքական դպրոցներում քրդերենով կրթության ներդրման հնարավորությունը։
- Թուրքիայի պաշտոնական լեզուն թուրքերենն է, և ուրիշը չի լինի,-կուսակցական հանդիպման ժամանակ ասել է թուրքական կառավարության ղեկավարը։
Հիշեցնենք, որ հատկապես քուրդ փոքրամասնությամբ խիտ բնակեցված տարածքներում քրդերենով դասընթացների ներդրման նախաձեռնությամբ հանդես էր եկել «Խաղաղության և արդարություն» կուսակցությունը։