Լրահոս

24.09.2010 16:25


ՌԴ-ում ՀՀ դեսպանը МГИМО-ում հանդես է եկել դասախոսությամբ

ՌԴ-ում ՀՀ  դեսպանը МГИМО-ում հանդես է եկել դասախոսությամբ

Սեպտեմբերի 23-ին ՌԴ-ում ՀՀ  դեսպան Օ. Եսայանը  Անկախության օրվա կապակցությամբ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում    /համալսարան МГИМО/  դասախոսությամբ հանդես եկավ ուսանողության համար «ՀՀ արտաքին քաղաքականության հիմնախնդիրները և հայ-ռուսական  հարաբերությունները» թեմայով։

Դեսպանը ողջունելով  ներկաներին, նշեց МГИМО-ի ուսանող լինելու բարձր պատիվն ու պատասխանատվությունը, և այն փաստը, որ ԲՈՒՀ-ը հանդիսանում է դարբնոց միջազգային   կադրեր պատրաստման  գործում։

Իր ելույթում դեսպանը առանձնահատուկ տեղ է հատկացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, դրա շուրջ տարվող  բանակցությունների  և Հայկական կողմի դիրքորոշման պարզաբանման  հարցերին։

Հանդիպմանը մասնակցում էին  МГИМО-ի կովկասյան հետազոտությունների կենտրոնի վերլուծաբաններ, ԲՈՒՀ-ի  դասախոսական կազմը, շուրջ 20 ազգությունների  ուսանողներ և Մոսկվայի այլ ԲՈՒՀ-երի հայազգի ներկայացուցիչներ։

Դեսպանը պատասխանեց ներկաների կողմից առաջադրված  տարաբնույթ և բազմաթիվ հարցերին։

Այս խորագրի վերջին նյութերը